Լրահոս 24/7

Ֆրանսիան մտնում է Սիրիա, ի՞նչ է սպասվում Ալիեւ-ալ-Շարաա «եղբայրությանը»

«Ֆրանս-պրես» գործակալությունը հայտնում է, որ ապրիլի 30-ին Սիրիայի կառավարությունը եւ ֆրանսիական CMA CGM ընկերությունը Լաթաքիա նավահանգստի զարգացման եւ շահագործման 30-ամյա ժամկետով գործարք են կնքել: Ֆրանսիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Դակակը «Ֆրանս-պրես»-ին ասել է, որ գործարքը ենթադրում է ներդրումներ եւ Լաթաքիայի նավահանգստի երեսունամյա ժամկետով կառավարում:

Նավահանգստի տնօրեն Ահմեդ Մուստաֆան իր հերթին ասել է, որ գործարքը նախատեսում է ֆրանսիական կողմից 230 միլիոն եվրոյի ներդրում, որ կծախսվի արդիականացման եւ միջազգային չափանիշներին համապատասխան նոր նավամատույց-կառանատեղի կառուցելու համար:

Լաթաքիան Սիրիայի ալիևների համահավաք բնակության տարածք է, որտեղ մեկ ամիս առաջ արյունալի իրադարձություններ են արձանագրվել. ջիհադական զինված խմբավորումները հարձակվել են ալիեւների բնակավայրերի վրա եւ զանգվածային սպանություններ կազմակերպել: Հազարավոր ալիեւներ այդ օրերին ապաստան են գտել ռուսական ռազմահենակայանում:

Ըստ տեղեկությունների, Իսրայելը Սիրիայի այդ տարածքները ճանաչում է ռուսական վերահսկողության գոտի: Այդուհանդերձ, իսրայելական օդուժն անցած տարեվերջին գրեթե լիովին ոչնչացրել է Լաթաքիայի նավահանգստի անվտանգությունն ապահովող ՀՕՊ համակարգերը:

Եթե Լաթաքիայի նավահանգստի կառավարումն անցնում է ֆրանսիական նավագնացային ընկերությանը, ապա կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան պետք է հոգա անվտանգության հետ կապված հարցերը, իսկ դա նշանակում է Սիրիայի այդ տարածքում ֆրանսիական ռազմական ներկայության հաստատում:

Աֆրիկայի հյուսիսում, հատկապես Ալժիրում ազդեցության թուլացման ֆոնին Սիրիայի արեւմտյան՝ Միջերկրական ծովի առափնյակում Ֆրանսիայի ներկայությունը պետք է համարել նախագահ Մակրոնի լուրջ հաջողություն: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ տեղաշրջանում է գտնվում Տարտուսի ռուսական ռազմահենակայանը, որի հետագա ճակատագիրը մնում է անորոշ:

Սիրիայում ֆրանսիական ներկայությունը, հավանաբար, խնդիրներ կհարուցի Դամասկոսի եւ Բաքվի հարաբերություններում: Նավրուզի տոնի առթիվ Իլհամ Ալիեւին հղած շնորհավորական ուղերձում Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան նրան անվանել է «եղբայր»: Պատասխան ուղերձում Իլհամ Ալիեւը նրան Ադրբեջան այցի պաշտոնական հրավեր է փոխանցել: Սիրիայում Ադրբեջանի ներկայությամբ շահագրգռված է նաեւ Թուրքիան:

Ըստ երեւույթին, Լաթաքիայի նավահանգստի արդիականացման, շահագործման եւ կառավարման հարցերով ֆրանս-սիրիական գործարքը պայմանավորված է Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման հարցում Դամասկոսի շահագրգռվածությամբ: Իշխանության տիրանալը հեշտ է, բայց քսան միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը գրեթե լիովին փլուզված է, սոցիալական վիճակը՝ ծայրահեղ ծանր: Ֆրանսիան կարո՞ղ է Եվրահնաձնաժողովի հետ Դամասկոսի բանակցությունների միջնորդ լինել: Իսկ Ալիեւն ինչպե՞ս կընդունի Սիրիայում ֆրանսիական ներկայությունը: Չէ՞ որ վերջին մի քանի տարիներին նա ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի Մակրոնին ներկայացնի որպես «երդվյալ իսլամաֆոբ եւ նեոգաղութարար»: Իհարկե, դա չի խանգարել, որ Ֆրանսիան մեծացնի Ադրբեջանի էներգետիկ ոլորտում սեփական ներդրումների ծավալները, բայց Ալիեւը քաղաքական ռենոմեի պահպանման խնդիր ունի:

Լաթաքիայի նավահանգստի հարցում, ամենայն հավանականությամբ, Սիրիայի իշխանություններն իրենց քայլերը համաձայնեցրել են Թուրքիայի հետ: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ գործարքը փաստորեն շոշափում է նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ուժերի բալանսավորմանը: Ըստ այդմ, Ալիեւը պետք է ընդունի ֆրանս-թուրքական «գործարքը» եւ Սիրիայում մնա այն գծի վրա, որ կարտոնի Էրդողանը: Հակառակ դեպքում նրան կստիպեն, որ ընդունի «սիրիական խաղի կանոնները»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

5 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

5 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

6 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

6 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

6 hours ago