Լրահոս 24/7

Նրանք ոչ հաստատում են «Նիկոլ դավաճան» խոսույթը, ոչ՝ հերքում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

1941-45 թվականներին խորհրդային մի շարք զորահրամանատարներ այս կամ այն ռազմագործողությունն իրականացնելու հարցում մերժել են Ստալինի որոշ առաջարկություններ, պնդել իրենց տեսակետը, երբեմն կտրուկ պանաջել, որ իրենց ազատի ԳՇ պետի, ռազմաճակատի հրամանատարի պարտականություններից, ուղարկի ռազմաճակատի առաջին գիծ: Սա հեքիաթ չէ, հուշագրություններով, փաստաթղթերով հաստատվող իրողություն է:

Նրանցից ոմանք պատժվել են, ոմանք՝ արժանացել խրախուսանքի, պաշտոնեական առաջխաղացման, պետական բարձր պարգեւի: Մի խոսքով, անգամ բռնապետության պայմաններում դրսեւորել են զինվորականին, գեներալին, մարշալին վայել կեցվածք:

Հայաստանում հինգերորդ տարին է՝ ծակուծուկերից, պատերի տակից ոմանք «Նիկոլ, դավաճան» են ասում, բայց չի գտնվում մի գեներալ, ԳՇ վարչության պետ, նախկին պաշտպանության նախարար, որ վարչապետի գեթ մեկ «դավաճանական որոշում» վկայակոչի, փաստով ապացուցի, որ նրա այս կամ այն քայլը, հրամանը վերաբերվել է որեւէ տարածքի հանձնման, սպիտակ դրոշ պարզելուն:

Ընդ որում, Հայաստանի գեներալիտետը Նիկոլ Փաշինյանը «ժառանգություն է ստացել» նախկին իշխանություններից եւ գաղափարա-քաղաքական տեսակետից պետք է «սորոսական» չլինի, այլ՝ ազգային-ռազմահայրենասիրական:

Արտառոց է, որ նրանք ոչ հաստատում են «Նիկոլ դավաճան» խոսույթը, ոչ՝ հերքում: Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Հալեւին անցյալ տարի խոստովանեց, որ պարտականությունների մեջ թերացել է եւ հրաժարական տվեց: Ավելի վաղ նույն քայլին է դիմել բանակի ռազմական հետախուզության պետ Հալիվան: Գեներալ Զալուժնին նախագահ Զելենսկու հետ տարաձայնությունների պատճառով թողեց զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Կարելի է այլ օրինակներ եւս վկայակոչել: Իսկ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը տեղափոխվել է Մոսկվա եւ այնտեղից «կուսակցություն է գլխավորում»:

Եւ երկրով մեկ տարածվում է, որ պատերազմում բանակը չի պարտվել: Փառք ու պատիվ քառասունչորսօրյա պատերազմի բոլոր մարտիկներին, խունկ ու խոնարհում զոհվածների հիշատակին, բայց պատերազմում բանակը չի պարտվում, երբ գեներալիտետը մերժում է ամոթալի զինադադարը, իր ձեռքը վերցնում իշխանությունը, շարունակում ռազմական գործողությունները եւ թշնամու «միջնաբերդի» վրա բարձրացնում իր պետական դրոշը:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago