Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնել է «Times of Israel» թերթը։
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- մեջբերում է հրատարակությունը հայտարարությունից մի հատված։

















