Լրահոս 24/7

Նեթանյահուն «գրոհում է», Էրդողանը՝ լռում

Իսրայելական մամուլը փոխանցում է վարչապետի գրասենյակի հաղորդագրությունը, ըստ որի՝ Բենիամին Նաթանյահուն մայիսի 2-ին հանդիպում է ունեցել երկրի դրուզական համայնքի գլխավոր հոգեւոր առաջնորդ շեյխ Թարֆի հետ եւ հավաստիացրել, որ «Իսրայելը պարտավորվում է պաշտպանել Սրիայի դրուզներին»: Նաթանյահուն շեյխին է փոխանցել դրուզական համայնքից կառավարության միակ ակնկալիքը՝ հարգել օրենքները: Նախօրեին Իսրայելի դրուզական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ բողոքի ցույցեր են կազմակերպել եւ հայտարարել, որ եթե իսրայելական բանակը չպաշտպանի Սիրիայում ապրող իր դրուզներին, ապա իրենք ստիպված կլինեն դա անել սեփական ուժերով:

Իսրայելի վարչապետի խոստումը, որ պարտավորվում է պաշտպանել Սիրիայի դրուզներին, ըստ էության քաղաքական լուրջ ազդակ է Թուրքիային, որ, ինչպես բազմիցս նախագահ Էրդողանն է հայտարարել, մտադիր չէ թույլ տալ Սիրիայի իշխանության ապակենտրոնացմանը: Սիրիայի հարավային շրջաններում շուրջ մեկ միլիոն դրուզներ են ապրում: Նրանք Ահմեդ ալ-Շարաային ձեւավորած անցումային կառավարությունում ներկայացված չեն, ձգտում են հասնել ինքնավարության:

Վերջին օրերին ալ-Շարաային հենարան հանդիսացող զինվախ խմբավորումները դրուզական բնակավայրերում բախումներ են հրահրել: Ի պատասխան Իսրայելի օդուժը հրթիռային հարվածներ է հասցրել ոչ միայն նրանց հենակետերին, այլեւ Դամասկոսին՝ թիրախավորելով նաեւ նախագահական նստավայրը: Նաթանյահուն հայտարարել է, որ դա խիստ նախազգուշացում է՝ ըստ էության ակնարկելով, որ կապված իրավիճակի փոփոխության հետ, իսրայելական օդուժը կարող է «լուծել նաեւ ալ-Շարաայի հարցը»:

Այս ֆոնին թուրքական մամուլը տեղեկացնում է, որ Իսրայելից «հնչող սպառնալիքներին սոցցանցային գրառմամբ պատասխանել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հայրը՝ Հուսեյն ալ-Շարաան»: Նա Իսրայելն անվանել է «սիոնիստական թշնամու պետություն» եւ ասել, որ թեեւ Սիրիան չունի հակաօդային պաշտպանություն, ինքնաթիռներ եւ հեռահար հրետանի, բայց «նրա ժողովուրդը պատրաստ է կռվել մերկ ձեռքերով»: Հուսեյն ալ-Շարաան Իսրայելին սպառնացել է, որ իրենք մի օր «անսպասելի տեղից խորտակիչ հարված կհսացնեն»:

Անդրադառնալով այդ հայտարարություններին, իսրայելական Ynet կայքը պարզաբանում է, որ ալ-Շարաա ընտանիքը ծագումով Գոլանի բարձունքներից է եւ հիշեցնում, որ Սիրիայի անցումային նախագահը որպես ջիհադական-հրեատյաց մարտիկ ունի ալ-Ջուլանի անունը, որ արաբերենից թարգմանաբար նշանակում է Գոլանի ծնունդ, գոլանեցի: Իսրայելական լրատվամիջոցի մեկնաբանությամբ, դա նշանակում է, որ նա Գոլանի բարձունքները գրավելու նպատակ ունի:

Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալման հաջորդ օրն Իսրայելական բանակը լիովին գրավել է Գոլանի եւ Հեբրոն լեռան բարձունքները, Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտին, ինչպես նաեւ Դամաոկոսից հարավ տարածքները, որտեղից նահանջելու ոչ մի մտադրություն չունի: Ըստ էության, Երուսաղեմը չի ճանաչում Սիրիայի անցումային կառավարության լեգիտիմությունը եւ իր ռազմական ներկայությունը հիմնավորում է նրանով, որ ալ-Շարաան մնում է կամոզված ջիհադական, իսկ նրան ենթակա զինված խմբավորումներն անվանում է «ահաբեկչական»:

Ստեղծված իրավիճակում բավական արտառոց է, որ Թուրքիան միայն արձանագրում է Սիրիայում Իսրայելի ռազմական գործողությունները եւ որեւէ հակաքայլ չի ձեռնարկում: Ավելի վաղ թուրքական իշխանամերձ մամուլը Նաթանյահուին սպառնացել է, որ Թուրքիայի բանակը «72 ժամում կհասնի եւ կմտնի Թել-Ավիվ»: Երեւում է, Իսրայելի նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ակնհայտ հովանավորչությունն Էրդողանին ստիպում է չգնալ սրացումների:

Դրանից, իհարկե, չի հետեւում, թե նա պատրաստ է «հանձնել» Սիրիան, բայց Իսրայելի հետ ինչ-որ գործարքի հնարավորություն, կարծես, Անկարան որպես «դեմք փրկելու օպտիմալ տարբերակ» հեռանկարում տեսնում է: Բաքվի փորձագիտական հանրությունը գրեթե համոզված է, որ Իլհամ Ալիեւին «կհաջողվի հաշտեցնել Նաթանյահուին եւ Էրդողանին»: Սա, անկասկած, չափազանցված գնահատական է: Էրդողանը եւ Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, սպասում են Վաշինգտոնի ազդակին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago