Uncategorized @hy

Էրդողանը «փակում է» Նեթանյահու դեպի Բաքու ճանապարհը

Ըստ տեղեկությունների, մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «պետական այցով» մեկնում է Բաքու: Ադրբեջանական իշխանամերձ մամուլը նույնիսկ երեւակայել է, որ նա այնտեղ կմնա հինգ օր: Առայժմ կիսապաշտոնական տեղեկությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի բանակցությունները «նշանակված են մայիսի 8-ին», որից հետո Իլհամ Ալիեւը կմենի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին:

Առայժմ տեղեկություն չկա՝ Նեթանյահուն անհատակա՞ն այց է կատարում, թե նրան կառավարական պատվիրակություն է ուղեկցում: Այդ հանգամանքը, սակայն, ալիեւյան քարոզչությանը չի խանգարել անոնսավորել, որ Նեթանյահուն Բաքու կժամանի՝ անցնելով Թուրքիայի օդային տարածքով: Փորձագետները, վերհիշելով անցած նոյեմբերին Իսրայելի նախագահի օդանավին միջանցք չտրամադրելու Թուրքիայի որոշումը, եզրակացրել են, որ Նեթանյահուի դեպքում Էրդողանը նման թուլտվություն տվել է:

Դա նրանցից ոմանց հիմք էր տվել վարկածել, որ Ալիեւ-Նեթանյահու բանակցությունները «չափազանց կարեւոր նշանակություն ունեն, քանի որ կարող են իսրայելա-թուրքական լարվածության թուլացման մեկնակետ հանդիսանալ»: Վերջին օրերին Սիրիայում Իսրայելի օդուժի եւ ցամաքային զորքերի ձեռնարկած մի շարք «կանխարգելիչ գործողությունները» թույլ են տալիս ենթադրել, որ Նեթանյահուն, եթե նրա այցը կայանա, Բաքվում առավելապես կենտրոնանալու է «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի միանալու հարցի քննարկման վրա:

Մայիսի լույս 3-ի գիշերն իսրայելական կործանիչները Սիրիայում հատել են թուրքական «կարմիր գիծը» եւ երկրի հյուսիսում ծանր հարվածներ հասցրել Թուրքիայի ֆինանսավորմամբ կազմավորված «Սուլթան Մուրադի դիվիզիա» եւ «Սուլեյման շահի բրիգադ» զորամիավորումներին: Մարդկային կորուստների մասին տեղեկություններ դեռեւս հատնի չեն, բայց ենթակառուցվածքներին մեծ չափերի վնասներ են հասցվել:

Իրավիճակն այնքան է սրվել, որ թուրքական կործանիչները հատել են Սիրիայի օդային սահմանը, տագնապ է հայտարարել նաեւ Հմեյմիմի ռուսական ռազմաբազան, որից հետո իսրայելական օդուժը «հեռացել է դեպի Սիրիայի հարավ»: Մայիսի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի վարչապետի օդանավին միջանցք տրամադրելու մասին մամուլի հրապարակումները:

Ընդ որում, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ հայտարարությունն արել է ի պատասխան քաղաքական շրջանակներից հնչած քննադատության: Թուրքական մամուլը չի մանրամասնում, թե կոնկրետ ո՞ր ուժերն են բարձրացրել այդ հարցը, բայց ներկայացնում է Նեթանյահուին օդային ճանապարհ չտալու հիմնավորումը. Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր է տվել՝ ճանաչելով որպես ռազմական հանցագործ:

Ըստ Turkiye gazetasi-ի՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչիլին այդ կապակցությամբ հայտարարել է. «Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ինքնաթիռին թռիչքի թույլտվության մասին պնդումները բացաձակապես կեղծ են: Այդ կապակցությամբ մենք ոչ մի հայտ չենք ստացել»: Վերջին ձեւակերպումը վկայում է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական շփումները շատ ցածր մակարդակի վրա են, եթե, իհարկե, թուրք պաշտոնյան ներկայացրել է իրականությունը:

Այսպես, թե այնպես՝ գրեթե ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետի Բաքու այցի ճանապարհը Թուրքիայով չի անցնում: Ի՞նչ երթուղի կընտրվի՝ հավանաբար չի հրապարակայնացվի: Հայտնի է դարձել, որ Ընդհանուր անվտանգության ծառայությունը՝ ՇԱԲԱԿ-ը «լրացուցիչ միջոցառումեր է ձեռնարկել՝ ապահովելու վարչապետի անվտանգությունը»: Դա կապված է նրա Բաքու այցի՞ հետ, թե՞ պարզապես արարողակարգն է խստացվում՝ ՇԱԲԱԿ-ից չեն մեկնաբանել:

Տպավորություն է, որ Բաքվում շատ կցանկանային, որպեսզի Իսրայելի վարչապետի այցը չկայանա կամ գոնե հետաձգվի: Իշխանական լրատվամիջոցի Անկարայի թղթակիցը գրում է. «Իսրայելը դրուզների հարցն օգտագործում է, որպեսզի Թուրքիայի հետ բանակցություններ վարի ավելի նպաստավոր դիրքերից: Ընդսմին, Բենիամին Նաթանյահուն մնում է նույն տեսակետին՝ Սիրիայում թուրքական զորքեր չեն կարող գտնվել, իսկ գերազանց կլիներ, եթե նրանց հետ հեռանար նաեւ (անցումային շրջանի նախագահ) ալ-Շարաան»: Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Իլհամ Ալիեւը: Մանավանդ որ Թուրքիայի նախագահը բացահայտ հասկացնում է, որ Նեթանյահուի Բաքու այցն իր հետ որեւէ առնչություն չունի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

21 minutes ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

37 minutes ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

43 minutes ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

56 minutes ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

1 hour ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

1 hour ago