

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։
Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն:
Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։
Երկրի ղեկավարը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…