Լրահոս 24/7
05.05.2025

Ալիեւը ներքաշվել է Էրդողան-Նաթանյահու հակասությունների մեջ, դա հայկական դիվանագիտության համար հնարավորություն է

Ալիեւը ներքաշվել է Էրդողան-Նաթանյահու հակասությունների մեջ, դա հայկական դիվանագիտության համար հնարավորություն է

Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետի նիստը, որ հրավիրվել է մայիսի լույս հինգի գիշերը, տեւել է յոթ ժամ: Ynet-ը փոխանցում է, որ, չնայած ԶՈՒ ԳՇ պետ Զամիրի զգուշացումներին, որ ցամաքային լայնածավալ ռազմագործողությունը «կարող է պատանդների կյանքն արժենալ», կառավարությունն, այնուամենայնիվ, որոշել է Գազայում անցնել «ամենավճռական քայլերի»: Թեժ բանավեճի առարկա է եղել նաեւ մարդասիրական օգնության հարցը: Ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկիչների կերակրելու միջազգային պարտավորություն չունի», բայց ի վերջո կայացվել է որոշում, ըստ որի «պետք է իրականացվի սննդամթերթի եւ հիգիենիկ պարագաների անհատական բաշխում, որպեսզի ստացված բեռները չանցնեն ՀԱՄԱՍ-ի տրամադրության տակ»:

Նույն օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավարտել է Կիպրոսի հյուսիսային հատված այցը: Տունդարձի ճանապարհին նա պատասխանել է ուղեկցող լրագրողների հարցերին: Թուրքիայի նախագահն Իսրայել պետությունն անվանել է «ահաբեկչական», որի նպատակը «տարածաշրջանում արյունահեղությունն է»: Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի «կրակի գունդը, որ կիրառում է Իսրայելը, չվտանգի ամբողջ Երկիր մոլորակի կայունությունը»:

Թուրքիայի նախագահն Իսրայելին խստորեն քննադատել է Սիրիայում «որոշ խմբերի հովանավորելու եւ այդ երկրի ամբողջականությունը խախտելու նպատակադրվածության մեջ»: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է, որ ստանձնում է տարածաշրջանի դրուզ բնակչության անվտանգության պատասխանատվությունը: Էրդողանի գնահատմամբ՝ Նաթանյահուի բուն նպատակը Սիրիայում «քաղաքացիական պատերազմի հրահրումն է, այդ ձեւով նրա ամբողջականության մասնատումը»:

Էրդողանի հայտարարությունները, թեեւ խոսույթի առումով կոշտ են, բայց որեւէ կոնկրետություն, թե Իսրայելի այդ քայլերի դեմ ինչ կարող է անել կամ ինչ է նախապատրաստվում անել Թուրքիան, նա չի հնչեցրել: Ըստ երեւույթին, կոնկրետ իրավիճակում նրա համար գերխնդիր է Կիպրոսի հյուսիսի «թուրքական հանրապետության» լեգիտիմացումը, ինչին հասնելու համար նա ահռելի դիվանագիտական ջանքեր է գործադրում:

Turkiye gazetesi-ին այդ կապակցությամբ փոխանցում է, որ «Աթենքից դրական ազդակներ են ստացվել»: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է թուրք-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքներին Աթենքի հավատարմությունը: Թուրքական լրատվամիջոցը եզրակացնում է, որ դա նշանակում է Էրդողան-Միցոտակիս նոր հանդիպման կազմակերպում:

Ավելի վաղ Անկարան շատ ցավոտ էր ընդունել Հունաստանի վարչապետ Միցոտակիսի Իսրայել այցը: Փորձագետները տեսակետ էին հայտնել, որ Նաթանյահուն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում «ձեւավորում է իսրայելա-հունա-կիպրական ալյանս, որ ուղղված է Թուրքիայի դեմ»: Եթե Հունաստանը եւ Թուրքիան իրոք նախապատրաստվում են բարձր մակարդակի հանդիպման, որպեսզի «նվազագույնի հասցնեն կողմերի միջեւ լարվածություն»,- ինչպես ձեւակերպել է թուրքական լրատվամիջոցը, ապա կարելի է ենթադրել, որ Իսրայելի հետ սրված հակասություններին դիվանագիտական կարգավորում գտնելու համար Էրդողանը փորձում է ներգրավել նաեւ Եվրամիությանը:

Կարելի է զգուշավոր կանխատեսում անել, որ Սիրիայի եւ առհասարակ Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի հարցում Անկարայի խաղաքարտերն այնքան ուժեղ չեն, որքան քաղաքական ճոռոմոբանությամբ ցուցադրում է Էրդողանը: Ասվածի անուղղակի վկայություն է, որ Սիրիայի կառավարությունը Լաթաքիա նավահանգստի կառավարումը երեսուն տարով տրամադրել է ֆրանսիական ընկերությանը: Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բավական բարդ են: Անկարան Փարիզին կասկածում է Միջերկրական ծովում Հունաստանի եւ Կիպրոսի հետ հակաթուրքական ռազմական դաշինք ձեւավորելու մտադրության մեջ:

Այս առումով կարեւոր է նաեւ այն, որ Թուրքիայի ուղղորդմամբ Սիրիայի վերականգնման ներգրավվելու քայլեր է կատարում նաեւ Ադրբեջանը, որ նույնպես բարդ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ: Այս խճանկարում կարեւորը, թերեւս, այն իրողության ուրվագծումն է, որ միջազգային քաղաքականությունը միայն ԱՄՆ նախագահ Թրամփի ցանկությամբ կամ նրա առաջարկած «դեղատոմսերով» չի որոշվում: Վաշինգտոնում հանրապետական վարչակազմի հստատմամբ Բաքվի նախնական ոգեւորվածությունը, երեւում է, անցել է: Ադրբեջանը ներքաշվում է իսրայելա-թուրքական եւ իրանա-ամերիկյան հակասությունների տիրույթ, իսկ Մոսկվայի հետ համագործակցությունն այլեւս անամպ չէ: Հայկական դիվանագիտությունը կարո՞ղ է օգտագործել այդ հնարավորությունը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
11:32
ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
11:19
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
11:08
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
11:05
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21:43
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
16:58
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
16:41
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
16:35
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
16:29
Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփել է մանդատների բաշխումը
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
16:21
Մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը. Կարապետյան
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
16:12
Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
16:00
Հենրիխ Մխիթարյան. Ես մտադիր եմ դառնալ իմ լավագույն տարբերակը
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
15:53
Պատգամավորի քանի՞ թեկնածու է ինքնաբացարկ հայտնել, ովքե՞ր են նրանք
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան
15:18
Ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ, դատարկ, անապացույց, խայտառակ գործեր են. Մարուքյան