Լրահոս 24/7
05.05.2025

Տոն, որ Պուտինի հետ չէ

Տոն, որ Պուտինի հետ չէ

Հաղթանակի հոբելյանական տոնակատարությունը, չնայած ՌԴ նախագահ Պուտինի գործադրած ահռելի ջանքերին, հաղթահանդես չի լինի: Նախ Եվրամիությունը «տրամադրություն փչացրեց», երբ հայտարարեց, որ մայիսի 9-ին քաղաքակրթ աշխարհը պետք է կանգնի ոչ թե Պուտինի, այլ՝ ագրեսիայի ենթարկված Ուկրաինայի նախագահի կողքին, ապա իր էպատաժային «վերդիկտը» կայացրեց ԱՄՆ նախագահը եւ մայիսի 8-ը հռչակեց ֆաշիզմի դեմ Միացյալ Նահանգների հաղթանակի օր: Այնուհետեւ Հնդկաստանի վարչապետը տեղեկացրեց, որ Մոսկվա մեկնելու մտադրություն չունի, ինչից հետո հանկարծակի «հոսպիտալացվեց» Սերբիայի նախագահ Վուչիչը: Ընդ որում, նա իրենց «վատ էր զգացել», երբ գտնվում էր Վաշինգտոնում: Միջազգային քաղաքականության «ծանր քաշայիններից» Մոսկվա կայցելի միայն Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը: Մյուս, այդ թվում՝ հետխորհրդային երկրներ, առաջնորդների ներկայությունը Պուտինի համար քաղաքական «հաղթակամար» չի ստեղծում:


Նախատոնական չէ նաեւ Ռուսաստանի ներքին իրավիճակը: Մայիսի լույս 3-ի գիշերն ուկրաինական հեռակարավարվող մարտանավակները գրոհել են Սեւծովյան նավատորմը, հրթիռահարել եւ ոչնչացրել ռուսական երկու ՍՈՒ-30Մ կործանիչներ: Հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկի նավահանգիստը: Հուժկու պայթյուններից ավելի քան 90 շենք-շինություն է վնասվել: Մայիսի 4-ին Մոսկվայի հյուսիս-արեւմտյան շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է որոտացել, ավերվել է երկու բնակարան: Շենքի բնակիչները տարհանվել են: Պայթյունի պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չկա: Նախնական վարկածով՝ «տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն»:
Մայիսի 5-ի օրվա երկրորդ կեսին Մախաչկալայում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ Դաղստանի վարչական ղեկավար Մելիկովի՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել մի ավտոմեքենա, վարորդը չի ենթարկվել եւ կրակ է բացել: Զոհվել է երեք ոստիկան: Նույն ժամերին ոստիկանությունը փոձել են ստուգել կասկածելի անձանց, վիճաբանությունը վերաճել է զինված բախման, որի հետեւանքով ոստիկաններից մեկն սպանվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել: Բուժհաստատություն են տեղաոխվել նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ տասնյոթամյա աղջիկ: Մեկ զինառյալ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել:


Դաղստանի ղեկավար Մելիկովը բնակչությանը կոչ է արել հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությունը, չլուսանկարահանել եւ համացանցում չտեղադրել փոխհրաձգության վայրից լուսանկարներ, պահպանել զգոնություն: Մախաչկալայում եւ հարակից շրջաններում սահմանվել է «ահաբեկչության դեմ պայքարի» ռեժիմ: Այս տեղեկատվությունը նույնպես պաշտոնական է: Իրականում ի՞նչ իրավիճակ է Մախաչկալայում, Դաղստանում եւ Հյուսիսային Կովկասում առհասարակ՝ կարելի է միայն ենթադրել: Նախօրեին Ռուսաստանի բոլոր պետական հեռուստալիքները ցուցադրել են Պավել Զարուբինի «Վլադիմիր Պուտին. Կրեմլ-25» վավերագրական ֆիլմը, որտեղ Ռուսաստանի նախագահը խոսել է երկիրը մասնատելու արեւմտյան ծրագրերը ձախողելու մասին եւ համարել, որ քառորդդարյա «գահակալության» ձեռքբերումներից թերեւս ամենակարեւորը «պետության եւ ժողովրդի միասնականության պահպանումն է»:


Մախաչկալայում մայիսի 5-ին «ցուցադրված մարտաֆիլմը» վկայում է, որ այն միասնությունը, որ Պուտինը ձեռքբերում է համարում, իրական կյանքում քննություն չի բռնում: Մայիսյան նախատեսված միջոցառումներն, ինչ խոսք, կկազմակերպվեն եւ պետական քարոզչությամբ կներկայացվեն որպես «նեոֆաշիզմի դեմ հաղթանակի» զորահանդես: Բայց ուկրաինական պատերազմը մայիսի 9-ի սիմվոլիկան ավերել է: Եւ դա այլեւս մի տոն է, որ առնվազն Պուտինի հետ չէ: Ռուսաստանը կվերագտնի՞ ավանդական խորհուրդը: Առաջիկա մեկ-երկու տասնամյակներին՝ հազիվ թե:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է