Լրահոս 24/7

Թրամփը կայցելի՞ Թուրքիա

Մայիսի 5-ին կայացել է ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույց, որի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին Անկարա այցի հրավեր է փոխանցել: Ընդունե՞լ է Միացյալ Նահանգների նախագահն այդ հրավերը՝ հայտնի չէ, բայց Թրամփը սոցիալական հարթակում գրառում է կատարել, որ «անհամբեր սպասում է» Էրդողանի հետ «համատեղ աշխատանքին»: Նրանք քննարկել են Գազայում եւ Սիրիայում իրավիճակը:

Արեւմտյան աղբյուրների տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին շրջայցի է մեկնում Մերձավոր Արեւելք, որ կտեւի մինչեւ մայիսի 15-ը: Ըստ այդմ, նա կլինի Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ Արաբական միացյալ էմիրություններում: Չնայած ակնկալիքներին, Թրամփը, հավանավար, Իսրայել չի այցելի:

Թուրքական TGRT News-ի մեկնաբան Ֆաթիհ Աթիքը չի բացառել, որ Էրդողանի հետ «բացառիկ կարեւորություն ունեցող հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը Մերձավոր Արեւելք ուղեւորության շրջանակներում կայցելի նաեւ Թուրքիա»: Ո՞րն է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի «բացառիկ կարեւորությունը»՝ թուրք մեկնաբանը չի մանրամասնել: Համենայն դեպս, նրա տեսակետն այդպես է ներկայացրել Turkiye gazetasi-ն:

Իսկ նույն լրատվամիջոցի աշխատակից Ջեմ Քուչուկն ասել է. «Ես չգիտեմ, Դոնալդ Թրամփը Թուրքիա կայցելի՞, թե՞ ոչ, բայց Էրդողանը, երեւում է, հունիսին կամ հուլիսին կմեկնի ԱՄՆ»: Անկարան Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններին չափազանց մեծ նշանակություն է տալիս: Դրանում, ամենայն հավանականությամբ, տեղ ունի նաեւ Իսրայելի վարչաետի եւ ԱՄՆ նախագահի միջեւ երեք ամսվա ընթացքում տեղի ունեցած երկու հանդիպումների նկատմամբ Էրդողանի «անձնական խանդը»:

Տպավորություն է, որ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցն Անկարային զգալի «բավականություն է պատճառել»՝ մասամբ վերականգնելով իսրայելա-ամերիկյան հարաբերությունների հետ թուրք-ամերիկյան շփումների հավասարակշռությունը: Ընդ որում, Ջեմ Քուչուկը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը «հավատում է «Բեյքերի զեկույցին» եւ մտադիր է Իրանին ներգրավել համակարգում»:

«Բեյքերի զեկույցն» իրականում ԱՄՆ Կոնգերսի երկկուսակցական հանձնաժողովի կողմից 2006 թվականին նախագահ Բուշի համար պատրաստված տեղեկանք է, որտեղ խորհուրդ է տրվում «մի կողմ թողնել նախապաշարումները եւ կարգավորել Իրանի հետ հարաբերությունները»: Փաստաթղթի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն: Ըստ երեւույթին, այն ամբողջապես չի հրապարակվել:

Ինչու՞ է թուրք վերլուծաբանը հիշել շուրջ քսան տարվա վաղեմության «Բեյքերի զեկույցը», որքանո՞վ է իրականությանը մոտ, որ Դոնալդ Թրամփը «հավատում է» դրան, եւ ի՞նչ առնչություն ունի իրանա-ամերիկյան բարդ հարաբերությունների հետ Թուրքիան: Նա տեղեկացված է, որ Թրամփը եւ Էրդողանը քննարկել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում առկա իրավիճա՞կը, Էրդողանի հետ համատեղ աշխատանքի «անհամբեր սպասումը» կամ ունի՞ Թուրքիայի հավանական միջնորդության հետ:

Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի փուլում, երբ Իսրայելը ծրագրում է նոր, ավելի լայնածավալ գործողություն սկսել Գազայում, հնարավոր է՝ վերջնական օկուպացիայի նպատակով։ Նաթանյահուն միաժամանակ մեծացնում է Սիրիայի նկատմամբ ճնշումը, իսկ նույն օրն իսրայելական օդուժը թիրախավորել է Եմենի հութիների ռազմական հենակետերը եւ ենթակառուցվածքները: Այդ պատժիչ գործողությունը հետեւել է հութիների կողմից Թել-Ավիվի միջազգային օդանավակայանի հրթիռակոծմանը: Նաթանյահուն հայտարարել է, որ հութիներն «ահաբեկչություն են իրականացրել Իրանի պատվերով» եւ հերթական անգամ Թեհրանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:

ԱՄՆ նախագահը փաստացի քաղաքական «վերակենդանացման է ենթարկել» Էրդողանին, որ վերջին շրջանում գրեթե մեկուսացման մեջ էր: Ակնհայտ է, որ Թրամփի այդ քայլն Իսրայելի վարչապետի հանդեպ նախազգուշական է: Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում բազմաշերտ շահեր ունի եւ չի կարող իրեն թույլ տալ չափազանց բարդ տարածաշրջանում միայն մեկ դաշնակից ունենալ՝ ի դեմս Իսրայելի: Մանավանդ որ վերջինս արաբական երկրներից զատ հակասություններ է բացահատել նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Թրամփին կհաջողվի՞ իսրայելա-թուրքական դիմակայությանը խաղաղ լուծում գտնել՝ պարզ կլինի առաջիկայում: Բայց ԱՄՆ նախագահը հիմնական «ծառայությունն արդեն իսկ մատուցել է»՝ Էրդողանին վերադարձնելով միջազգային քաղաքականության առաջին դեմքերի «ակումբ»: Դա ազդեցություն է գործելու նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որի արձագանքներն, ամենայն հավանականությամբ, հասնելու են նաեւ Հարավային Կովկաս:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

57 seconds ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

22 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

36 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

46 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago