Լրահոս 24/7
06.05.2025

«Կեցցե՜ աշխարհի ամենամարդասիրական»՝ ալիեւյան դատարանը

«Կեցցե՜ աշխարհի ամենամարդասիրական»՝ ալիեւյան դատարանը

Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել յոթ տարվա ազատազրկման դատապարտված՝ ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուի փաստաբանի միջնորդությունը: Յաղուբլին ազատազրկման է դատապարտվել խարդախության եւ դրամաշորթության մեղադրանքով, գործի հիմքում մեկ անձի ցուցմունքն է, որ արեւմտյան երկրներից մեկի մուտքի արտոնագիր ձեւակերպելու համար ինքը Յաղուբլիին կաշառք է տվել:

Դատարանի վճռի հրապարակման պահին Յաղուբլին անժամկետ հացադուլ է հայտարարել եւ արդեն երեսուներեք օր է՝ ոչ մի սնունդ չի ընդունում: Ըստ նրա դստեր, վերջին անգամ հորը տեսակցության են ուղեկցել էլեկտրասայլակի վրա, նա ինքնուրույն չի շարժվում, գտնվում է բժշկական հսկողության տակ: «Նա ամեն վայրկյան կարող է զրկվել կյանքից»,- ֆեյսբուքում գրել է Յաղուբլիի դուստրը:

Փաստաբանը միջնորդել էր, որ Յաղուբլիի նկատմամբ կիրառվի տնային կալանքը: Բաքվի վերաքննիչ դատարանը «լրացուցիչ հիմնավորումներ ձեռք բերելու» պատճառաբանությամբ վերջնական վճռի կայացումը երկու շաբաթով հետաձգել է: Դատարանի շենքի մոտ մայիսի 6-ին կայացած ինքնաբուխ հավաքի ընթացքում Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերմլին հայտարարել է, որ դա «մահապատժին հավասարազոր որոշում է», քանի որ Յաղուբլին երկու շաբաթ «հազիվ թե ապրի»:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Յաղուբլին կմնա անազատության մեջ եւ, երեւի, կմահանա, քանի որ Իլհամ Ալիեւի աշխատակազմից նրան հորդորել են, որ ներողություն խնդրի դատարանում հնչեցրած՝ «ես Իլհամ Ալիեւի անձնական վրեժխնդրության զոհն եմ» հայտարարության համար եւ ներման խնդրագիր հղի նրան, բայց մերժում ստացել:

«Իհարկե, ես ուզում եմ ապրել,- փաստաբանի միջոցով ուղերձ է հղել Յաղուբլին,- բայց համոզված եմ, որ բանտային անարժանապատիվ կյանքով կվնասեմ Ադրբեջանին, իսկ մահս, գուցե, օգնի իմ ժողովրդին՝ Ադրբեջանում բռնապետության վրա սեւեռելով միջազգային հանրության ուշադրությունը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է