Լրահոս 24/7
07.05.2025

Քրդերը «կուրանա՞ն Ափոյին»

Քրդերը «կուրանա՞ն Ափոյին»

Թուրքիայում քննարկվում է դատապարտյալների պատժի կրման կարգի փոփոխությունների նախագիծ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Յիլմազ Թունչը: Լրագրող Ջմ Քուչուկի ճշտող հարցին՝ «խոսքը համաներմա՞ն մասին է» նախարարը բացասական է պատասխանել եւ հավելել, որ առանց խորհրդարանի համաձայնության ոչինչ չի արվի: Թե կոնկրետ օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, խոսքը սահմանած պատժաչափը կրելու ժամկետների կրչատմա՞ն, թե՞ դատապարտյալների իրավունքների ազատականացման մասին է, ոչ մի կոնկրետություն թուրքական մամուլի չի փոխանցում, բացի արդարադատության նախարարի հավաստիացումից, որ «Օջալանին ներում շնորհելու հարց չի քննարկվում»:

Արդեն շուրջ վեց ամիս է, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակել է «Թուրքիան առանց ահաբեկչությա» կարգախոս, որ պետք է գործնական դրսեւորում ստանա «Քրդական բանվորական կուսակցության» եւ նրան ենթակա զինված կազմավորումների լուծարմամբ, սակայն այդ ուղղությամբ առ այս պահը որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել: Թուրքիայի համար կարեւորագույն նշանակության այդ խնդիրն անցյալ տարվա նոյեմբերին օրակարգ է բերել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, Էրդողանի կոալիցիոն գործընկեր Դեւլեթ Բահչելին:

ՔԲԿ՝ Իմրալի կղզում ցմահ ազատազրկման պատիժ կրող առաջնորդ Աբդուլլա Օջալանի, որին քրդերն անվանում են «Ափո», հետ նախնական բանակցություններ վարել են Թուրքիայի խորհրդարանում քրդամետ DEM կուսակցության մի քանի պատգամավորներ, որոնցից մեկը՝ Սերի Օնդերն, ի դեպ, մայիսի 4-ին մահացել է: Քրդական խմբավորումները պահանջում են, որ Օջալանը մինչեւ կյանքի վերջը ենթարկվի տնային կալանքի, նրան տրվի ՔԲԿ լուծարման համագումարը վարելու իրավունք: Թուրքիայի իշխանությունները, որքանով հասկացվում է, խոստանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի Օջալանը համագումարին հետեւի առցանց եւ ուղիղ եթերում հանդես գա քաղաքական հայտարարությամբ:

Ըստ երեւույթին, քրդական կազմակերպությունների համար Էրդողանի այդ «բարեգործությունն» ընդունելի չէ, նրանք խստացրել են իրենց նախապայմանը եւ արդեն պահանջում են, որպեսզի Էրդողանը Օջալանին ներում շնորհի:

Եթե Էրդողանին չհաջողվի «հնազանդեցնել» Թուրքիայի քրդերին եւ հաշտության հասնել, ապա նրան նախագահի եւ խորհրդարանական գալիք ընտրություններում լուրջ փորձություն է սպասվում, քրդական կազմակերպությունները կարող են աջակցել Էրդողանի գլխավոր մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ նախագահի նրա թեկնածուին:

Նույն օրը, երբ արդարադատության նախարար Թունչը բացառել է Օջալանին ներում շնորհելու նույնիսկ հավանականությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը խորհրդանշական այց է կատարել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելիին: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դա «առողջության մաղթանքի» այց է. Բահչելին սրտի վիրահատություն է տարել: Բայց դա տեղի է ունեցել փետրվարին, ապրիլի սկզբին Բահչելին ներկայացել է խորհրդարան, անձամբ խմբակցության նիստ վարել, եւ Էրդողանը կարող էր կոալիցիոն գործընկերոջն «առողջության մաղթանքի» այցով ավելի վաղ պատվել:

Ընդ որում, Էրդողանը Բահչելիին հանդիպել է ոչ թե նրա կուսակցության գրասենյակում, այլ՝ առանձնատանը, ինչն այդ հանդիպմանը հավելյալ ինտրիգ եւ կարեւորություն է հաղորդում: Կարելի է ենթադրել, որ Էրդողանը Թուրքիայի ծայրահեղ ազգայնական, «Գորշ գայլերի» ռազմականացված խմբավորումների քաղաքական թեւը հանդիսացող կուսակցության առաջնորդի հետ քննարկել է Օջալանին ներում շնորհելու կամ պատժի կրման պայմանները բարելավելու, նրան որոշակի արտոնություններ շնորհելու նպատակահարմարության հարցը:

Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը բավական խախուտ է, Էրդողանի ցանկացած քայլ, որին դեմ կլինի Բահչելին, կարող է հանգեցնել իշխող կոալիցիայի փլուզման եւ իշխանության կորստի:

Ի՞նչ համաձայնության կգան Էրդողանը եւ Բահչելին՝ պարզ կլինի մոտ ապագայում: Բայց նրանց համաձայնությունը քրդական կազմավորումների համար ընդունելի՞ կլինի: «Քրդական բանվորական կուսակցությունը» կգնա՞ ինքնալուծարման եւ զինված կազմավորումների ցրման, զինաթափման՝ ինչպես Էրդողանն է պահանջում, եթե փոխարենն Աբդուլլա Օջալանին ներում, իսկ ավելի քան տասը միլիոն քուրդ բնակչությանը քաղաքական ազատություն չշնորհվի: Քրդերը «կուրանա՞ն Ափոյին»: Եթե քրդական հարցը լուծում չստանա, Թուրքիան, հավանաբար, կկանգնի քաղաքացիական պատերազմի շեմին: Եւ Էրդողանը կզրկվի Պաղեստինի անկախության գլխավոր ջատագովի եւ ապագա երաշխավորի դերակատարության հնարավորությունից: Իսկ դա Մերձավոր Արեւելքում ազդեցության նվազեցում է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է