Լրահոս 24/7
07.05.2025

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բա՞ն ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում խոսենք. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բա՞ն ունեք ասելու, գնանք ուղիղ եթերում խոսենք. Փաշինյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս նշել էր, որ պատերազմը, որ եղավ, չպետք է լիներ, այն հրահրվել էր մեր կողմից՝ իշխանության կողմից: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի խնդրանքով արձագանքելով այս մտքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Չգիտեմ արդեն որերորդ անգամ պետք է այս ամբիոնից ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որը այս ամբիոնից 2018 թվականին ապրիլի 17-ին հայտարարել էր, որ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացը թևակոխել է պատերազմական փուլ, և ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի քառօրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, որևէ թուղթ չի ստորագրվել: Ո՞րն էր պատերազմը թույլ չտալու Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը. Մեղրին փոխել Ղարաբաղի հետ և այլն, և այսպես շարունակ, Մադրիդյան սկզբունքներ և այլն:

Այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք և լուրջ դեմքով բաներ պատմեք: Լսե՛ք, բա՞ն ունեք ասելու, էլի կրկնում եմ՝ եկեք գնանք, խոսենք ուղիղ եթերում: Բան ունենք խոսելու՝ եկեք գնանք խոսենք: Ինչի՞ մասին եք ուզում խոսենք: Ուզում եք՝ Ղարաբաղի բանակցությունների մասին խոսենք, ուզում եք՝ պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսենք. եկեք գնանք խոսենք: Ինչքան պետք է գնան թաքուն էս պատի տակ, էն պատի տակ, էն ծառի տակ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսեն:

Բա՞ն ունենք խոսելու, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բա՞ն ունեք ասելու, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք: Ինչի՞ չեք գալիս»,- նշեց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է