Categories: Facebook

Այդպիսի միասնականությամբ՝ պետությունն ինքը կլինի օդից կախված վիճակում․ պատգամավոր

 

Վերջին շրջանում ով չի ալարում, խոսում է ազգի միասնականության մասին, մինչդեռ ազգային միասնականությունը դա պետությունն է: Պետություն ունեցող ազգերի համար միասնականության այլ առանցք չկա և չի կարող լինել, իսկ եթե կա, դա արդեն իսկ մարտահրավեր է պետությանը:

«Ազգային, պետական» հարցերի շուրջ միասնականությունը արհեստական դրույթ է, որովհետև հենց ազգային և պետական հարցերի շուրջ կարծիքների առողջ մրցակցությունն է, որ պետք է ձևավորի մրցունակ և պաշտպանունակ ժողովուրդ, ազգ, պետություն, հասարակություն: Այդ կարծիքների առողջ մրցակցության, բանավեճերի, ընտրական իրավունքի, քաղաքական և տնտեսական մրցակցության համար էլ կա պետությունը, և միասնականության կոնցեպտը պետք է հիմնվի հենց պետության շուրջ համաձայնության վրա, որն էլ արտահայտվում է Սահմանադրությամբ:

Այսինքն՝ ազգը Սահմանադրությամբ է գալիս միասնականության, և միասնաբար պայմանավորվում մարդկանց տարբեր կարծիքներ ունենալու իրավունքի, դրա իրացման, ընտրության և այլ իրավունքների ու ազատությունների առկայության ու պահպանման հարցում: Պետության պարագայում միասնականության այլ ելակետերն ու առանցքները արհեստածին են և վտանգավոր, ու հանգեցնում են կամ ֆաշիզմի, կամ ամբողջատիրության այլ դրսևորումների: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի երկրում հարգվեն Սահմանադրությամբ հաստատված խաղի կանոնները, իսկ իշխանությունն էլ արհեստական միասնությունների պաթետիկ կոչեր անելու փոխարեն պահպանի միասնությունը պետության ու Սահմանադրության գաղափարի շուրջ՝ դրանով իսկ խթանելով ազգային ու պետական մրցունակությունը, որի հիմքում դրված է տնտեսական և քաղաքական մրցակցության սահմանադրական գաղափարը:

Միասնականության ամենաարդյունավետ, տևական և հուսալի հիմքը օրենքն ու Սահմանադրությունն են, խաղի ընդհանուր, փոխադարձ ընդունելի և արդարացի կանոնները, որ երաշխավորվում են օրենքով և Սահմանադրությամբ: Միասնականության հիմքը դիմացինի կարծիք ունենալու ազատությունն է, իրավական պաշտպանվածությունն է անկախ սոցիալական դիրքից:

Երբ պետության մեջ ապահովվում է այդ ամենը, ապա միասնականությունն ապահովվում է ինքնաբերաբար, իսկ եթե այդ ամենը չկա, ապա միասնականությունը կարող է լինել միայն քարոզչական կամ ուժային պարտադրանք, այսինքն՝ զուրկ որևէ ռացիոնալ հիմքից և իրական կյանքից կտրված: Իսկ այդ միասնականությունը վտանգավոր է արդեն բոլորի համար, այդ թվում՝ պետության, որովհետև այդպիսի միասնականությամբ պետությունն ինքը կլինի օդից կախված վիճակում:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

9 hours ago