Լրահոս 24/7

Պուտին-Սի Ծինփին. եվրասիական կոնդոմինիու՞մ

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի Մոսկվա այցն, ըստ էության, դուրս է Հաղթանակի օրվա տոնակատարություններին արարողակարգային մասնակցության շրջանակներից: Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունները տեւել են մի քանի ժամ, որից հետո երկու առաջնորդների անունից հրապարակվել է «Համատեղ հայտարարություն»:

Փաստաթուղթն ունի հետեւյալ պաշտոնական անվանումը. «Նոր դարաշրջանում գործընկերության եւ ռազմավարական համապարփակ համագործակցության հետագա խորացման մասին Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության համատեղ Հայտարարությունը՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի, ճապոնական ագրեսիայի դեմ չինական ժողովրդի դիմադրական պատերազմում հաղթանակի եւ Միավորված ազգերի կազմակերպության ձեւավորման 80-ամյակի»:

Աչքի է զարնում, որ «Համատեղ հայտարարության» կողմեր իրավական առումով հանդես են գալիս ոչ թե Վլադիմիր Պուտինը եւ Սի Ծինփինը, այլ՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը, հանգամանք, որ փաստաթղթի իրավական կարգավիճակը բարձրացնում է, դիվանագիտական լեզվով ասած՝ «Մտադրությունների մասին արձանագրության» մակարդակի:

Մոսկվան, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ճապոնիայի դեմ հաղթանակի դափիները վերապահում է չինական ժողովրդին: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ, հակադարձելով ԱՄՆ նախագահին, ով մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակի օր, Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ այդ պատերազմն ավարտվել է «միլիտարիստական Ճապոնիայի կապիտուլյացիացով»:

Ճապոնիայի դեմ հաղթանակը վերագրելով չինական ժողովրդի դիմադրական պատերազմին՝ Վլադիմիր Պուտինը պատմա-քաղաքական եւ քաղաքակրթական զգալի զիջում է անում Չինաստանին:

Ֆաշիզմի եւ ճապոնական միլիտարիզմի դեմ պատերազմներում զոհվածների հիշատակի հանդեպ սրբազան երկյուղածությամբ եւ անմնացորդ հարգանքով հայտնի՝ Ռուսաստանի նախագահը Չինաստանի առաջնորդին նման զիջում, երեւում է, արել է աշխարհաքաղաքական շատ սառը հաշվարկով: Նախ, դա Չինաստանին պարտավորեցնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպել ԱՄՆ հովանու ներքո նոր ռազմական դաշինքների ձեւավորումը, ինչի մասին «Համատեղ հայտարարության» տեքստում ասված է գրեթե բաց, ապա հնարավորություն է բացում, որպեսզի Չինաստանը Կենտրոնական Ասիայում եւ հարակից տարածաշրջաններում իրականացնի տնտեսական, կոմունիկացիոն եւ ենթակառուցվածքային խոշոր, աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի ծրագրեր, որ կկանխեն Եվրամիության ազդեցության տարածումը ողջ հետխորհդային տարածքում:

Սա կարելի է համարել Պուտինի դիվանագիտական ձեռքբերում, բայց այդ «Համատեղ հայտարարությունը» Չինաստանի նախագահի աշխարհաքաղաքական տրիումֆն է: Ըստ էության, Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ «Մեծ Եվրասիա» նախագիծը, որի վրա մեկուկես տասնամյակ է՝ «գլուխ են կոտրում» Ռուսաստանի բոլոր ուղեղային կենտրոնները, միայն իր ուժերով եւ Մոսկվայի միանձնյա հովանու ներքո չի ստացվում:

Մայիսի 8-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որ Պուտինի մոտ «գաղտնատես» է, հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում «մտնել որեւէ պետության կազմ»: Նա խորհորդ է տվել «մի փոքր էլ համբերել»: Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, հասկացրել է, որ «միութենական պետություն չի ստեղծվելու»: Հաղթանակի տոնակատարությունների նախօրերին Կենտրոնական Ասիայի երկրներից, հատկապես Ղազախստանից եւ Ուզբեկստանց հնչած շատ կոշտ հայտարարությունները, Մոկվա մեկնելուց Իլհամ Ալիեւի հրաժարվելն այլ ենթադրության տեղ չեն թողնում:

Ռուսաստան-Չինաստան «Համատեղ հայտարարությունն», ըստ էության. Եվրասիայում ռուս-չինական անվտանգային, տնտեսական, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային եւ լոգիստիկ «կոնդոմինում» հաստատելու մտադրության հռչակագրում է: Այստեղ, սակայն, կա մի նրբություն. բոլոր նախագծումներում շեշտված է ԱՊՀ միասնականության ապահովումը: Դա էլ, հավանաբար, Չինաստանի «սկզբունքային զիջումն» է, որով Պեկինը ճանաչում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության առաջնահերթությունը: Գործնականում ի՞նչ կստացվի՝ արդեն հնարավորությունների հարց է: Իսկ այդ առումով Ռուսաստանն ահռելի դեֆիցիտ ունի՝ ֆինանսներից մինչեւ քաղաքական վստահություն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

9 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

20 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

44 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

1 hour ago