Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի Առանձին համակցված բանակի և 9-րդ բրիգադի հրամանատարության ստորաբաժանումները։














