Լրահոս 24/7
12.05.2025

Իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան «քաղաքական դաշինքն» այլեւս ակտուալ չէ

Իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան «քաղաքական դաշինքն» այլեւս ակտուալ չէ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Օմանի մայրաքաղաք Մասկատում մայիսի 11-ին ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը: Բաղային այդ քննարկումներն անվանել է «ծանր, բայց արդյունավետ», որ նպաստել են «կողմերի դիրքորոշումների ավելի խորը ընկալմանը եւ տարաձայնությունները հաղթահարելու իրատեսական ողջամիտ որոշումների որոնմանը»: Ըստ իրանցի դիվանագետի, բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների եւ վայրի մասին կհայտնի Օմանի ԱԳՆ-ն՝ որպես միջնորդ կողմ:

Այդ հանդիպման անցկացման հարցում փորձագետները մինչեւ վերջին պահ թերահավատ էին, տպավորություն կար, որ ԱՄՆ նախագահը «հակված չէ Իրանի հետ ժամավաճառությամբ զբաղվել»: Իսրայելական մամուլը, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին, կարծիք է հայտնում, որ Թրամփի դիրքորոշման վրա ազդել է Ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ուոլցի պաշտոնանկությունը, որ «տեղի է ունեցել փոխնախագահ Վենսի եւ պետքարտուղար Ռուբիոյի հետ սուր տարաձայնությունների պատճառով»: Այդ առթիվ, ինչպես ակնարկել են Իսրայելի վարչապետի գրասենյակից, Նաթանյահուի եւ Թրամփի «հարաբերությունները սրվել են»:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահը մայիսի 13-ին մեկնում է Մերձավոր Արեւելք: Անոնսավորված էր, որ նա կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական միացյալ էմիրություններ եւ Կատար: «Անադոլուն» մեջբերում է պետական դեպարտամենտի գրավոր հաղորդագրությունը, ըստ որի՝ պետքարտուղար Ռուբիոն նախագահին կուղեկցի Սաուդյան Արաբիա եւ Կատար: Փոխվե՞լ է Թրամփի ուղեւորության աշխարհագրությունը: Սա շատ կարեւոր է: Պարսից ծոցի արաբական միապետություններից ԱՄԷ-ն Իսրայելի հետ կայուն համագործակցություն ունի: Եթե Թրամփը չի այցելելու այդ երկիր, կարելի է ենթադրել, որ նա չի ցանկանում տարածաշրջանի մյուս արաբական երկրներին դժգոհության առիթ տալ: Հայտնի է դարձել, մանավանդ, որ սաուդցիները նրան խնդրել են բանակցություններից բացառել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Էր-Ռիյադը պնդում է, որ Իսրայելի հետ նորմալացման գործընթացի մասին հնարավոր կլինի խոսել միայն Գազայում հրադադարի հաստատումից հետո, երբ կքննարկվի Պաղեստինի պետության ճանաչման հարցը: Իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ նախագահ «կարող է ճանաչել Պաղեստինը»: Այդ տեղեկությունը Նաթանյահուի կառավարության համար շոկային է: Մյուս կողմից Երուսաղեմում տագնապով են ընդունել Թրամփի հայտարարությունը, որ դեռ վերջնական որոշում չունի՝ Իրանը կպահպանի՞ իր միջուկային ծրագիրը, թե՞՝ ոչ: Խոսքն, իհարկե, միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու ծրագրի մասին է, բայց ավելի վաղ Վաշինգտոնը պնդել է, որ ատոմային էլեկտրակայանների համար վառելիքի պաշարներ իրանը կարող է ներմուծել:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գոնե առերեւույթ դրական դինամիկան, Գազայի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման զգալի փոփոխությունը, Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հետ բանակցություններում «Աբրահամի ուխտին» նրանց միանալու հարցի առկախումը խիստ կարեւոր են այն առումով, որ մինչ այդ իսրայելական եւ ադրբեջանական աղբյուրները գրեթե կանխորոշված էին համարում «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի միանալը եւ այդ հիմքով իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան «քաղաքական դաշինքի կնքումը»:

Այս առումով կարեւոր է ընդգծել, որ Ադրբեջանը վերջին երկու տարիներին բավական սերտ կապեր է ստեղծել Արաբական միացյալ էմիրությունների հետ: Եթե ճիշտ է, որ Դոնալդ Թրամփն այդ երկիր չի այցելի, ապա դա եւս մի խորհրդանշան է, որ «Աբրահամի ուխտի» մասնակիցների շրջանակն ընդլայնելու ամերիկյան ծրագիրը գոնե այս փուլում հրատապ չէ: Պարսից ծոցի արաբական միապետությունները Պաղեստինի անկախության ճանաչման հարցում հետեւողական են Թրամփի մերձավորարեւելյան շրջայցին առանձնակի կարեւորություն է հաղորդում այն, որ մայիսի 14-15-ին Անթալիայում կգումարվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն: Դիտարժան է, որ այդ հանդիպմանը քննարկվելու է նաեւ ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման հարցը: Իրադարձությունների զարգացման դինամիկան առայժմ հուշում է, որ իսրայելա-ադրբեջանա-ամերիկյան «քաղաքական դաշինքի» թեման մղված է երկրորդ պլան: Իսկ դա իր ազդեցությունն է թողնելու Ադրբեջանի տարածաշրջանային վարքի եւ հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Բաքվի դիրքորոշման վրա: Ալիեւի դժգոհությունը, որ Ադրբեջանին փորձում են անտեսել, հավանաբար, ավելի խորքային է, քան թվում էր առաջին հայացքից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է