Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները Անկարայում ավարտվեցին մեկնարկից գրեթե երեք ժամ անց։ Այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu» գործակալությունը։
«Անկարայի նախագահական համալիրում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը», – ասվում է Anadolu-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Էրդողանի և Զելենսկու բանակցությունները ավարտվեցին 2 ժամ 40 րոպեից հետո», – հաղորդել է գործակալությունը։

















