Լրահոս 24/7
16.05.2025

Ոչ ոքի համար ցանկալի չէ, որ ԱԺ նիստերը վերածվեն լեզվակռվի. Բաբկեն Թունյան

Ոչ ոքի համար ցանկալի չէ, որ ԱԺ նիստերը վերածվեն լեզվակռվի. Բաբկեն Թունյան

Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում, այո՛, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են Հայաստանի քաղաքական դաշտից։ Սա նկատի ունի իմ գործընկերը, և ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի գրառմանն առ այն, որ «քաղաքական վենդետա լինելու է»:

«Այո՛, հայհոյել չի կարելի ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ»,- գրել էր պատգամավորը:

Հովհաննիսյանը ընդգծեց՝ Թորոսյանը ՔՊ խմբակցության անդամ է, վարչության անդամ, որ իրենց հետ հավասարապես պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար այն մարդկանց դեմ, որոնց մասին ինքը խոսել է:

«Հետևաբար խնդրում եմ չխառնել մարդկանց անուններն ու վարքը: Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Կրկնում եմ՝ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով: Կանգնած լինելով իրենց խմբակցության կանանց թիկունքում՝ տվել է սեռական բնույթի հայհոյանք Ազգային ժողովում, և դրան եղել է պատասխան»,- ասաց պատգամավորը՝ դիմելով լրագրողին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք վենդետա լինելու է Թորոսյանի նկատմամբ:

Թեմային անդրադարձավ նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նկատեց՝ ոչ ոքի համար ցանկալի չէ, որ ԱԺ նիստերը վերածվեն լեզվակռվի:

«Բայց ունենք այն, ինչ ունենք: Ըստ իս՝ շատ ավելի կարևոր է, թե ընդհանրապես ինչով է զբաղված մեր ընդդիմությունը: Մեր ընդդիմությունը զբաղված է հենց էս տիպի իրավիճակներ գեներացնելով»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ մինչև քաշքշոցը ինքը մոտեցել է Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին և ասել, թե նրանց կողմից երևում է իրավիճակի սադրում:

«Ասացի՝ ինչ-որ բաներ են կատարվում ձեր շարքերում, դուք հանգիստ եք, ոչ մի բան չեք անում: Հանդարտության կոչ արեք: Ոչինչ չարեցին, և հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- նշեց Թունյանը:

Նա հիշեցրեց՝ ընդդիմության պատգամավորները, բոլորը միասին, 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1,5 միլիարդ դրամ աշխատավարձ:

«Ձեզ որպես լրագրող հետաքրքիր չի՝ հարկատուները ինչի՞ համար են այդ գումարները վճարել ընդդիմությանը, ի՞նչ օգտակար բան են արել՝ բացի նման իրավիճակներ հրահրելուց»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթի շրջանակում իշխանությանն ուղղված մեղադրանքներին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Լևոն Քոչարյանը:

Արշակյանը պահանջեց տեղից չմիջամտել, ելույթը չխանգարել, հակառակ դեպքում պատգամավորին «դուրս կշպրտի դահլիճից»: Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է