Լրահոս 24/7
18.05.2025

«Կապրենք մինչեւ երկուշաբթի»

«Կապրենք մինչեւ երկուշաբթի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անոնսավորել է, որ երկուշաբթի Վաշինգտոնի ժամանակով 10:00-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն օրը նա հեռավար բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրի առաջնորդների հետ: «Խոսակցությունների թեմաները կլինեն «արյունալի բաղնիքի» դադարեցումը, որտեղ ամեն շաբաթ 5000 ռուսաստանցի եւ ուկրաինացի զինվորներ են զոհվում, եւ առեւտուրը»,- մանրամասնել է Միացյալ Նահանգների նախագահը:

«Հույս ունեմ, որ դա լավ օր կլինի, կհասնենք հրադադարի եւ այդ չափազանց դաժան պատերազմը, որ երբեք չպետք է սկսվեր, կավարտվի»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը:

Մայիսի 16-ին Ստամբուլում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի եւ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընի միջնորդությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպում, որ տեւել է ընդամենը մեկ ժամ քառասուն րոպե: Միակ առարկայական պայմանավորվածությունը, որ կողմերը հաստատել են, վերաբերում է «հազարը՝ հազարի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակմանը: Ընդ որում, փոխանակման վայրը ճշտված է՝ Կիեւի մարզի տարածք, բայց ժամկետը դեռեւս որոշված չէ:

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի անոնսից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը ձեւակերպել է հրադադարի հաստատման նախապայմանները եւ ամենասեղմ ժամկետում դրանք կփոխանցի Ուկրաինային: Արեւմտյան մամուլի տեղեկացվածությամբ՝ թեեւ կողմերի պատվիրակությունները լքել են Ստամբուլը, բայց «փակ դռների ետեւում բանակցությունները շարունակվում են»: Որտե՞ղ եւ ի՞նչ ձեւաչափի քննարկումներ են ունենում Ռուսաստանը եւ Ուկրաինան՝ մանրամասնություններ հայտնի չեն:

Այդուհանդերձ, իտալական Il Fatto Quatidiano պարբերականին հղելով՝ inosmi.ru-ն գրում է, որ հրադադարի հաստատման Ռուսաստանի «նախապայմանները չափազանց կոշտ են»: Ցամաքում, օդում եւ ծովում կրակի վերջնական դադարեցման դիմաց Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան ճանաչի Ղիրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ռուսաստանապատկանությունը, հայտարարի ընդմիշտ ոչ բլոկային երկրի կարգավիճակ, որի տարածքում միջուկային զենք եւ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ պետության զինված ուժեր եւ սպառազինություններ չեն կարող տեղաբաշխվել:

Ստամբուլում ռուս-ամերիկյան բանակցությունների նախօրեին Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քելոգը բացահայտել է, որ ԱՄՆ-ը հակամարտության կողմերին առաջարկում է զինադադար հաստատել զորքերի շփման ներկայիս գծով, կանգ առնել այնտեղ, որտեղ ներկայումս գտնվում են, իսկ որպես երաշխիք՝ Դնեպրի աջ ափին տեղաբաշխել եվրոպական խաղաղապահ ուժեր: Ըստ տեղեկությունների, Ուկրաինան սկզբունքորեն ընդունում է հրադադարի ամերիկյան առաջարկությունը, բայց պայմանով, որ զորքերը շփման գծից 15 կլիոմետր համամասնությամբ ետ քաշվեն, ձեւավորվի ապառազմականացված բուֆերային գոտի:

Եթե իտալական պարբերականի տեղեկությունը համապատասխանում կամ գոնե մոտ է իրականությանը, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային բանակցությունը վարելու է վերոհիշյալ նախապայմաններով, ապա Վաշինգտոնի համար դա դիվանագիտական փակուղի է, որից ելքի երկու տարբերակ կա. կամ Թրամփը պետք է ոչ միայն ընդունի Պուտինի «փոխզիջումները», այլեւ պարտավորվի, որ դրանք պարտադրելու է Վլադիմիր Զելենսկուն եւ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների առաջնորդներին, կամ ռուս-ամերիկյան բանակցությունները կխզվեն, եւ Միացյալ Նահանգների նախագահը հարկադրված կլինի կատարել խոստումը ու միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության «պատժամիջոցային պատերազմին»:

Հարցին, թե ի՞նչ որոշում կընդունի, եթե Պուտինը չհամաձայնի հրադադարին, Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքից տունդարձի ճանապարհին ուղեկցող լրագրողներին ասել է. «Ազնիվ խոսք, ես կգնամ այդ քայլին, դա Ռուսաստանի համար աղետ կլինի, քանի որ նրա տնտեսությունը մեծ դժվարությունների մեջ է՝ կախված նավթի գների անկման հետ»: Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, որ Պուտինը կհամաձայնի ներկայիս շփման գծով հրադադարի հաստատմանը, բայց դա արդեն հավանականության տեսության «ժանրից է»: Այնպես որ՝ «կապրենք մինչեւ երկուշաբթի»: Իսկ հետո առնվազն կռահելի կլինի, թե ուր է գնում «այս խելագար աշխարհը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է