Լրահոս 24/7

Երբ Տիրանայից հետո Երեւան է գալիս Լավրովը

Հայաստանի ինստիտուցիոնալ եւ արտախորհրդարանական ընդդիմության մանտրան, որ «Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում», վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տիրանա այցի ընթացքում քննություն չբռնեց: Փաշինյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի եւ Եվրահնաձնաժողովի նախագահների հետ, որոնք աջակցություն հայտնեցին Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի ձգտումներին: Նման դեպքերում ավելին չեն ասում:

Նախօրո՞ք էր այդպես ծրագրված, թե՞ Ռուսաստանը որոշել է արտաքին գործերի նախարարի Երեւան «կրիզիզ-այց» կազմակերպել՝ դժվար է կռահումներ անել: Իրողություն է, որ Սերգեյ Լավրովը Երեւան է ժամանում Տիրանայում վարչապետ Փաշինյանի բավական ընդգրկուն հանդիպումներից հետո: Ընդ որում, դա տեղի է ունենում նույն օրը, երբ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը:

Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը: Պատժամիջոցներ են սահմանվել ավելի քան 200 լցանավերի նկատմամբ: Արգելվում է դրանց մուտքը Եվրամիություն անդամ երկրների նավահանգիստներ, եվրոպական ընկերություններին արգելվում է որեւէ գործարք կնքել, որոնց իրականացմանը կարող են ներգրավվել այդ լցանավերը:

Այլ մանրամասնություններ Կալասը չի բացահայտել, բայց հավելել է, որ Եվրամիությունն սկսում է պատժամիջոցների հերթական փաթեթի «մշակման աշխատանքները»: Ուշագրավ է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի ընդունումն ընթացակարգային խնդիրների չի բախվել՝ ի տարբերություն նախորդների, երբ Հունգարիան փորձում էր կասեցնել որոշումների կայացումը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը տնտեսականից զատ, գուցե դրանից էլ առավել, քաղաքական նշանակություն ունի: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը հրավիրվել է ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի հաջորդ օրը: Դա նշանակում է, որ Եվրամիությունը Թրամփ-Պուտին բանակցությունների արդյունքներից գոհ չէ:

Այս իրավիճակում, մանավանդ երբ չափազանց սառն են Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները, իսկ ԱՄՆ-ից դեռեւս չեն արձագանքել Վրաատանի վարչապետի բաց նամակին, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի «ստվերային նավատորմում» ընդգրկված ադրբեջանական «Զանգեզուր» լցանավի եւ նավթի վաճառքով զբաղվող մի ընկերության նկատմամբ, սառեցրել ադրբեջանցի հինգ գործարարի բանկային հաշիվները, Սերգեյ Լավրովի երեւանյան ուղեւորությունը կարելի է անվանել «ստուգայց»: Դիվանագիտական ի՞նչ «քեյս» ունի նա՝ դժվար է նույնիսկ կանխատեսում անել: Բայց երբ Լավրովը գալիս է Հայաստան, այն էլ գրեթե երկրօրյա այցով, ուրեմն լրաջագույն քննարկումների ծրագիր ունի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

3 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

4 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

4 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

4 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

4 hours ago