Լրահոս 24/7

Որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները. Արուսյակ Ջուլհակյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ Ռոբերտ Քոչարյանն իր «Կոռուպցիոն բանջար» օպերացիայի շրջանակներում իշխանություններին մեղադրեց նաև Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար պետբյուջե փոխանցելու և այդ գումարները «ուտելու» համար:

«Հայաստան» խմբակցության սիրելի առաջնորդին հիշեցնեմ, որ 2021 թվականին այդ նույն «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովում ձևավորվեց քննիչ հանձնաժողով հիմնադրամի կողմից հավաքված, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու համար: Կես տարի նիստեր արեցինք, հրավիրեցինք տարբեր պաշտոնյաների: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ:)

Առ այսօր նույնիսկ զեկույց չի տվել այդ հանձաժողովը, որտե՞ղ են Քոչարյանի բարձրաձայնած չարաշահումները: Վստահ եմ՝ հանրության տեղեկացված լինելու իրավունքով մտահոգ մեր լրատվամիջոցները կուղղեն այս հարցը Քոչարյանի պատգամավորներին: Վերջիվերջո, ի՞նչ բացահայտեցին վերջիններս քննիչ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago