Գլխավոր
26.12.2019

ԱԱԾ-ն բացահայտել է Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով անձի, նվիրատվությամբ, ավագանու որոշման հիման վրա վերջինիս օտարել են համայնքի սեփականությունը հանդիսացող և ՓԲ ընկերություններից մեկի կողմից զբաղեցված 833.2քմ մակերեսով վարչական շենքը, ապա ուղղակի վաճառքով, մեկ այլ որոշմամբ, նույն ավագանու անդամին օտարել են  նշված ընկերության կողմից զբաղեցված 299քմ մակերեսով հողատարածքը: Այնուհետև, համայնքի ղեկավարի ցուցումով, նշված վարչական տարածքն ու հողատարածքը նվիրաբերել են նրա կողմից մատնանշված անձանց` վերջինիս որդուն և ՀՀ նախկին ոստիկանապետի դստերը:

Այսպիսով, մի շարք անձանց գործունեության հետևանքով խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն պահպանվել համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի և հողատարածքների օտարումը կարգավորող իրավանորմերի պահանջները, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր արժեք ունեցող գույքն ու հողատարածքը ոչ իրավաչափ կերպով օտարվել է` առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է