Լրահոս 24/7
21.05.2025

Լավրովն ինչու՞ է Ալմա-Աթայի Հռչակագրից անակնկալի եկել

Լավրովն ինչու՞ է Ալմա-Աթայի Հռչակագրից անակնկալի եկել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ճիշտ է ասում: Ռուսաստանի համար անակնկալ էր, երբ Հայաստանը ԼՂ հարցի կարգավորումը փորձել է տեղափոխել իրավական դաշտ, իր ասած դեպքում՝ Ալմա-Աթայի Հռչակագրի տիրույթ: Չէ՞ որ Ալմա-Աթայի Հռչակագիրը ԽՍՀՄ «մահվան վկայականն է», իսկ Ռուսաստանի նպատակը՝ նրա ռեանիմիացիան: Ինչ գին էլ որ դա պահանջի: Ուկրաինայի դեմ պատերազմն Ռուսաստանից մեկ միլիոն մարդու կյանք է խլել: Իսկ Պուտինի օգնական Մեդինսկին Ստամբուլում ասել է, որ պատրաստ են կռվել այնքան, ինչքան շվեդների դեմ Պետրոս Մեծն է պատերազմել՝ քսանմեկ տարի: Բայց այդ պատերազմի հետ ի՞նչ կապ ունի կամ Մոսկվայի պատկերացմամբ պիտի ունենա Հայաստանը: Խնդիրը սա է, այստեղ էր «թաղված շան գլուխը»:

Մինչեւ հայտնի դարձավ, որ Պուտինի խորհրդական Անտոն Կոբյակովը Պետերբուրգի իրավաբանական միջազգային խորհրդաժողովի ավարտին լրագրողներին ասել է, որ ԽՍՀՄ-ը իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը ներքին հակամարտություն է: Այսինքն, այդ պատերազմը չի կարող կարգավորվել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի շրջանակներում: Սա արդեն բացահայտ մարտահրավեր է միջազգային հանրությանը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը, ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտին: Ռուսաստանի նախագահի խորհրդականը բացահայտում է, որ Մոսկվան փաստացի ոչ լեգիտիմ է ճանաչում հետխորհրդային աշխարհը, նախկին միութենական հանրապետությունների անկախությունը:

Պուտինի խորհրդականի այս հայտարարությունը պետք է ահազանգ լինի Արեւելյան Եվրոպայի բոլոր այն երկրների համար, որ ժամանակին Վարշավայի պայմանագրի անդամ են եղել: Քանի որ եթե Ռուսաստանը կլանի Ուկրաինան, իսկ հետո՝ մյուս նախկին խորհրդային հանրապետությունները, ապա հաջորդ քայլով հայտարարելու է, որ «իրավական առումով Վարշավայի պայմանագիրը լուծարված չէ, քանի որ անդամ պետությունները ենթարկվել են Արեւմուտքի ճնշումներին»: Այս խոսույթը հիպոթետիկ է հնչում այսօր: Բայց ճիշտ նույն ձեւով 2000-ականների սկզբներին Արեւմուտքի քաղաքական գործիչները չէին վստահում փորձագետներին եւ վերլուծաբաններին, որ բացահայտում էին Ռուսաստանի նախագահի իրական մտադրությունները եւ հայտարարում էին, որ Պուտինը «ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն չունի»:

Ճիշտ նույն ձեւով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հավատալ, որ Պուտինը «նույնպես խաղաղության է ձգտում»: Իսկ Երեւանում ռուսաստանյան բաժանմունք-բուհերի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը պարզորոշ հայտարարել է, որ Ռուսաստանը ժամանակավոր հրադադարի երբեք չի գնա, նրան պետք է «կայուն եւ երկարատեւ խաղաղություն»: Իսկ ո՞րն է «կայուն եւ երկարատեւ խաղաղության» Մոսկվայի ընկալումը՝ հրապարակայնացված է՝ ոչնչացնել ուկրաինական պետականությունը, գրավել նրա տարածքները:

Պատերազմի եւ խաղաղության մասին Լավրովի պատկերացումներն, իհարկե, հակոտնյա են Հայաստանի ընկալումներին եւ ձգտումներին: Այդ իսկ պատճառով նրան ոչինչ չի մնում, քան մանտրայի պես կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ ոք Ռուսաստանին չի կարող մեղադրել: Եթե ելակետն ուժերի հարաբերակցությունը եւ ուժային գործոնն է, ապա Ռուսաստանին չեն կարողանում մեղադրել անգամ եվրոպական տերությունները:

Բայց դրանից քիչ բան է փոխվում, որովհետեւ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման հայեցակարգը փոխարինել է Հարավային Կովկասում իր համար նպաստավոր ստատուս-քվո ձեւավորելու առաջնահերթությամբ եւ փաստացի սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը: Այսօր Ռուսաստանին չի հաջողվում ԼՂ-ն հանձնելու դիմաց Ադրբեջանից եւ Թուրքիայից ակնկալածն ստանալ: Եւ փորձում է Հայաստանի հաշվին եւս մեկ անգամ գրավիչ առաջարկ անել Բաքվին եւ Անկարային: Իսկ Հայաստանն ընտրել է հարեւանների հետ հարաբերություններն ինքնուրույն կարգավորելու ճանապարհը, ինչին հարկադրված միանում է նաեւ Ադրբեջանը:

Այս դասավորությունը խարխլում է կայսրապետության վերականգնման Մոսկվայի ծրագրերը: Ահա թե ինչու է Սերգել Լավրովն անակնկալի եկել Ալմա-Աթայի Հռչակագրին Հայաստանի հավատարմությունից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է