Լրահոս 24/7

Ես չեմ պատրաստվում վերընտրվել, բայց Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։

Նա այս մասին ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել պաշտոնի համար։ Մեզ միայն հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ հեղաշրջողների կողմից գրված և առաջարկված սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կողմից առաջարկված սահմանադրություն, այլ ոչ թե դավադիրների», – Էրդողանի խոսքերն է մեջբերում «Anandolu» լրատվական գործակալությունը։

Թուրք առաջնորդը հավելել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն աշխատում է նոր սահմանադրության մշակման վրա։ Նա նաև կոչ է արել ընդդիմությանը միանալ այս աշխատանքին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago