Լրահոս 24/7

Իրանը գործարան է կառուցել Արմավիրում

Արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ են գրանցվել ՀՀ–ում և ներդրումներ իրականացրել տարբեր ոլորտներում։


Իրանական ընկերությունը Հայաստանում պողպատե ամրանների արտադրության գործարան է կառուցել: Ագարակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին հայտնում է Սպուտիկ Արմենիա-ն:


Անդրադառնալով հայ–իրանական տնտեսական կապերին և պատասխանելով հարցին, թե որքանով է իրանական ընկերություններին ձեռնտու ներդրումներ անել փոքրիկ Հայաստանումդեսպանը նշեց, որ արդեն ավելի քանի 300 իրանական ընկերություններ գրանցվել են ՀՀ–ում և ներդրումներ են իրականացրել տարբեր ոլորտներում։

«Հենց հիմա Արմավիր քաղաքում ունենք ընկերություն, որը գործարան է հիմնել, և շուտով կգործարկվի ամրանների արտադրման հոսքագիծը»,–ասաց դեսպանը։

Իրանական ընկերության աջակցությամբ է կառուցվում նաև Քաջարան-Ագարակ 32 կմ–անոց մայրուղին, որը անցման ժամանակահատվածը 1 ժամ 20 րոպեից կդարձնի 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մ–ից կդառնա 17 մետր։ Սոբհանիի խոսքով այս ճանապարհը կնվազեցնի վտանգները։


«Այս ամենը բխում է 2 երկրների շահերից, փոխադարձ շահեր ենք ակնկալում, այս շինարարական նախագծերը նպաստում եմ բեռնափոխադրումների, տնտեսության աճին»,– նշեց նա։


Խոսելով Մեղրիի ազատ տնտեսական գոտին չգործարկելու մասին` Մեհդի Սոբհանին նշեց, որ պատճառը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Իրանական կողմը բանակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի կարողանան այդ ծրագիրն իրագործել։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago