Լրահոս 24/7

«Պետությունը հենվում է քաղաքացու վրա, բայց թուլացնում է նրան». Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը գրել է.

Տարիներ շարունակ չկարողանալով ոչ մի էական փոփոխության կատարել բարձրագույն կրթության ոլորտում՝ իշխանություններն առաջ բերեցին «Ակադեմիական քաղաք» նախագիծը, որը ըստ էության շինարարական ծրագիր է եւ ոչ մի աղերս չունի կրթության որակի բարձրացման հետ։

Սա իրական փոփոխություններ անելու կամքի ու կարողության բացակայության հետևանքն էր, որը ոչ միայն մսխեց ռեֆորմների համար հասունացած էներգիան, այլև անորոշ ժամանակով հետաձգեց բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները։ Այժմ նույն տրամաբանությունն աշխատում է բանակի մասով։

Չկարողանալով հասցեագրել առկա, պատերազմից հետո բազմիցս բարձրաձայնված խնդիրները, ցուցաբերելով բացառիկ համառություն, պահպանելով համակարգի վնասակար «փակվածությունը» և արդյունավետ կերպով վանելով մտահոգ խմբերին՝ առաջ է բերվել օրենք, որը ոչ միայն չի լուծելու առկա խնդիրներն, այլև էլ ավելի է սրելու դրանք։

Օրենքի վնասների մասին շատ է խոսվել, այդ պատճառով կընդգծեմ միայն մեկ հանգամանք։ Այս օրենքն էլ ավելի է խորացնելու երկրում անարդարության մթնոլորտը, էլ ավելի է հանրությանը վանելու պետությունից, և էլ ավելի է թուլացնելու առանց այդ էլ թույլ քաղաքացու ինստիտուտը, որի վրա հենվում է հենց պետությունը։

Ինչքան էլ գումար հավաքվի, որքան էլ բյուջեն լցվի, բանակն այս օրենքից չի շահելու։ Սա հիշեցնում է պատերազմից առաջ այդքան շահարկված բանակի սնունդի «ռեֆորմը», որի գովազդն ուղղակի ամոթ էր առաջացնում։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, «լիքը» սեղանները բավարար չեղան թշնամուն զսպելու գործում։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago