Լրահոս 24/7
23.05.2025

Հետապնդում են Սերժին, իսկ Քոչարյանը չի պաշտպանել, մի հատ էլ կեցվածք է ընդունել. Աշոտյան

Հետապնդում են Սերժին, իսկ Քոչարյանը չի պաշտպանել, մի հատ էլ կեցվածք է ընդունել. Աշոտյան

«Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։

Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և բաց ուղեղով ընկալել Սերժ Սարգսյանի խոսքը, և դրա կարիքն էլ չկա։ Երրորդ նախագահի ուղերձների հասցեատերը նրանք չեն, այլ հյուծված, տարակուսած, սեփական դարդերի և հոգսերի մեջ թաղված ապատիկ հայ հասարակությունը, ում ուղեղը կեղծիքներով, ստերով, մեծ-մեծ խոստումներով և գեոպիլիտիկ հեքիաթներով լվանալու անխնա ջանքեր են գործադրում այս կամ այն ճամբարը սպասարկող քարոզիչները։

Կարևոր էր, որ երրորդ նախագահը մերժեց 2018-ի իրադարձությունները այլասերելու, շահարկելու, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով վերագնահատելու ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակների օրակարգը։ Եվ դա արեց ոչ թե 2018-ի մասով ասելիք չունենալու, ինչ-որ բան կոծկելու կամ սեփական սխալները թաքցնելու մտադրությամբ, այլ որովհետև հիմա, երբ երկիրը հերթական ճակատագրական և անդառնալի կորուստների նախաշեմին է, «դրա վախտը չի»։

Այո, Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր զրույցները, մասնավորապես, եթե դրանք տեղի չեն ունեցել, և, հատկապես, եթե դրանք տեղի են ունեցել։ Որոշ շրջանակներ առանձնահատուկ դյուրագրգռվել են երրորդ նախագահի գնահատականիցայն մանիպուլյատիվ և պատիվ չբերող թեմային, թե բա «ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։

Մի քիչ բանականություն և մի քիչ բարոյականություն ունեցող ցանկացած մեկը կհասկանա, որ, նախ, 2018-ի իշխանազավթմամբ գործող ռեժիմը թափեց իր մաղձի առաջին չափաբաժինը Սարգսյանի հանդեպ, իսկ հերթական ստորությունները երրորդ նախագահի, իր ընտանիքի, իր շրջապատի և իր թիմի հանդեպ երկար սպասել չտվեցին: Կհասկանա, որ Նիկոլի համար Մարտի 1-ի թեման, որով երկրորդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկեցին և նստացրեցին, քաղաքական թիվ 1 շահարկման սյուժեներից է, և բնական է, որ այդ անբարոյականության թիրախում նախ այդ պահին երկիրը ղեկավարող անձն էր։

Կհիշի նաև, թե ինչպես էր երրորդ նախագահը և իր ողջ քաղաքական թիմը լծվել Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խնդրին` թե երկրում, թե երկրից դուրս՝ դառնալով նիկոլական հիստերիկ քարոզչամեքենայի նոր լուտանքների և նոր վիրավորանքների թիրախ։

Այո, երբ Քոչարյանին հետապնդում էին, Սերժը նրան պաշտպանում էր, ուստի հազարապատիկ զավեշտալի է և թերաբարո, երբ հետապնդում են Սերժին, ոչ միայն չպաշտպանել նրան, այլ մի հատ էլ կեցվածք ընդունել, թե բա` «խի՞ Սերժը չի նստել»։ Վստահ եմ, որ նման զարգացումների դեպքում ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակները նիկոլենցից պակաս չեն հրճվելու և չարախնդալու։

Որպես անձ, ում երրորդ նախագակը երեկ հիշատակեց, և ով առ այսօր քաղաքական հետապնդման արդյունքում ազատազրկված է, ունեմ բոլոր, այդ թվում՝ բարոյական, իրավունքները մեկնաբանելու նաև «նստելը մեծ հերոսություն է թե չէ»` հարցը։

Եթե նստելը մեծ հերոսություն է, ապա ընդդիմադիր այն շրջանակներին, ովքեր համաձայն չէին երրորդ նախագահի գնահատականի հետ, բաց (շաաատ բաց) ճակատով կասեմինքս ոչ պակաս «մեծ հերոս» եմ հաշվի առնելով երկու տարվա ազատազրկումս, որից 15 ամիսը՝ մենախցում։ Իսկ Մամիկոն Ասլանյանին (իր անունը հիշատակելու համար թող ների ինձ Մամիկոնը) պիտի կոչեք «ամենամեծ հերոս»՝ հաշվի առնելով քաղաքական հետապնդման արդյունքում իր գրանցած ծանր «ռեկորդը»՝ 2 տարի 7 ամիս։

Կամ բոլոր երկարատև հետապնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը (առիթից օգտվելով` կրկին հայտնեմ շնորհակալությունս նաև երկրորդ նախագահի այն թիմակիցներին և հարող լրատվամիջոցներին մինչև «տարանջատում» օպերացիան ինձ և ընտանիքիս ցուցաբերած աջակցության, ուշադրության համար):

Ի դեպ, պետք է հիշեցնեմ հերոսության հարցի շահարկողներին, որ, ինչպես իր գրքում հստակ խոստովանել է ինքըՌոբերտ Քոչարյանը, նա վերադարձավ մեծ քաղաքականություն և համալրեց Փաշինյանի դեմ պայքարողների մեծ շարքերը հենց իր դեմ ապօրինի և անձնավորված հետապնդման հետևանքով։ Չգիտենք ինչպես կդասավորվեր երկրորդ նախագահի քաղաքական ճակատագիրը, եթե Նիկոլն իրեն չբանտարկեր»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

22.05.2025

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է