

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին․
«Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և կառուցողական առաջարկ՝ ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն վայրում»,- ասել է նա։
Վարչապետը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի և ՀՀ սահմանադրության համապատասխանության հարցի մասին։
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը պարտավոր է այն ուղարկել Սահմանադրական դատարան․
«Այդ տեսանկյունից մենք երկու տարբերակ ունենք․ առաջինն այն է, որ ՍԴ-ն որոշում է, որ պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Եթե նման որոշում լինի (թեպետ մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը), մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ կասեմ՝ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ այս խաղաղության գործընթացը և խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնել»,- շեշտել է նա։
Իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը ամբողջությամբ համապատասխանում է սահմանադրությանը, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը վավերացման ուղարկելու ճանապարհին․ «Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որ Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս»,- ասել է վարչապետը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…