

Բաքվի ԱԳՆ-ից արձագանքել են «Երևանյան երկխոսության» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Վարչապետի դիրքորոշումը հարցեր է առաջացնում խաղաղությանը երկրի հանձնառության վերաբերյալ»․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ:
«Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանն ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին», – ասել է Հաջիզադեն։
Նա նաև անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին.
«Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները փաստերի աղավաղում են և Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անօտարելի իրավունքների ակնհայտ ժխտում: Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ»,- հավելել է նա։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…