

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ իր բարեմաղթանքները փոխանցելով Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Հանրապետության նախագահը հաջողություններ և բարգավաճում է մաղթել Վրաստանին՝ ընդգծելով հայ-վրացական ավանդական բարեկամության և գործընկերության կարևորությունը։
Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ այն համարելով հուսալի հիմք՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և մշակութային կապերը պետք է շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:
«Ի սրտե շնորհավորում եմ։ Մենք՝ որպես անկախ պետություններ, պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին և ապագա սերունդներին այն ժառանգությունը, որն ունենք՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը, ինքնությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։
Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին այցի և շնորհավորանքների համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ Ձեզ հյուրընկալելը։ Դուք ճիշտ նշեցիք, որ այն, ինչ ձեռք ենք բերել 1918 թվականին, պետք է փոխանցենք մեր ժառանգներին։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր դեսպանության դռները միշտ բաց են երիտասարդների առաջ»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես երկու հարևան ժողովուրդների ընդհանուր տեսլականի կարևոր բաղադրիչ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…