Լրահոս 24/7

Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ մի օր վերադառնան. Սիմոնյան

Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ մի օր, երբ անվտանգ լինի, վերադառնան իրենց տներում ապրելու, – ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ լավ կլինի, եթե մի օր բացվեն նաև հայկական եկեղեցիները։ Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է քաղաքականություն վարել։

«Երբ կնքվի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում։ Մյուսները կարող են վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Հիմա հայերն ինչպե՞ս են ապրում Վրաստանում», – նշել է նա։

Նրա խոսքով, խաղաղություն ասելով՝ կողմերը պարզապես իրար բարև չեն տալիս. «Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները կսկսեն առևտուր անել, միմյանց հետ շփվել և համագործակցել բոլոր հնարավոր ձևերով»։

Ըստ Սիմոնյանի, անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել խաղաղության։ Նա օրինակ է բերել Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը՝ նշելով, որ այդ եվրոպական երկրները դարեր շարունակ պատերազմել են։ «Ղարաբաղի շրջափակման ժամանակ անգամ առևտուր է եղել։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող վերցրել։ Մի ապրեք հեքիաթներով, թե պատ ենք կառուցելու և իրար բարև չենք տալու»։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

5 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

10 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

15 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

22 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago