Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հերթական դատական ֆարսն է տեղի ունեցել։ Բաքուն շարունակում է շինծու տուժողների խումբ ներկայացնել ընդդեմ Վարդանյանի։
Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը նախօրեին էր անցկացվել: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:














