Չկա ավելի կարեւոր բան մեր պետության համար, քան ինքնիշխանությունը և անկախությունը: Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով սահմանազատման ընթացքի վերաբերյալ քննադատություններին, փոխվարչապետը նշեց, որ սահմանազատմամբ մենք նվազեցնում ենք խոցելիությունը և ամրապնդում ինքնիշխանությունը:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կանոնակարգին համապատասխան կընթանա և չի կարծում որ որևէ վտանգ կառաջանա:














