Լրահոս 24/7

«Նոր Սարադարապատի» սպառնալիքը

«Պատկերացնու՞մ եք, եթե 107 տարի առաջ Գեւորգ 5-րդ Վեհափառը, Արամ Մանուկյանը, Դրոն եւ մնացած բոլորը հանկարծ ասեին՝ ժողովուրդ, գնանք իրական Հայաստանի հետքերով, այսօր գոյություն կունենայի՞նք»,- Սարդարապատում հռետորական հարցադրում է արել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Նրա կարծիքով՝ մայիսի 28-ի խորհուրդը եւ «այսօրվա չարիքի իշխանությունն անհամատեղելի են»:

Պարզվում է՝ ընդդիմադիր գործիչը, որ նաեւ բարձրաստիճան եկեղեցական է, կամ պատմություն չգիտի, կամ գիտակցաբար նենգափոխում է Սարդարապատի խորհուրդը, որովհետեւ թե մայիսյան հերոսամարտերը, թե դրան նախորդած եւ հաջորդած դիվանագիտությունը հենց իրական Հայաստանի մասին են, հանուն իրական Հայաստանի են: Նրա հարցը պարտադիր շրջանցման ենթակա է. «Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե 1918 թվականի հունիսի 4-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունը չստորագրեր Բաթումի պայմանագիրը, Օսմանյան Թուրքիան չճանաչեր Հայաստանի անկախությունը, եւ պատերազմը չդադարեր»:

Հայաստան՝ որպես անկախ պետություն, պարզապես գոյություն չէր ունենա: Ընդ որում, 107 տարի առաջ էլ հայ իրականությունն ունեցել է գործիչներ, այդ թվում՝ շատ հարգված, մեծագույն վաստակ ունեցող, որ Բաթումի պայմանագրով անկախություն ստացած Հայաստանը չեն ճանաչել, չեն ընդունել նրա սահմանները, համարել են, որ դա «թուրքական պետություն է»: Բայց հայ իրականությունն ունեցել է գործիչներ, որ հաղթահարել են բոլոր բարդույթները, արժանացել սուր քննադատության, նզովքի, բայց Բաթումի պայմանագիրն ստորագրել են, փաստաթուղթ, որ Երեւանը ճանաչել է Հայաստանի մայրաքաղաք: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե Բաթումում թուրքերի հետ բանակցող պատվիրակությունը խոսեր պատմական Հայաստանից, Մեծ Հայքի թագավորությունից, Տիգրան Մեծի կայսրությունից: Ի՞նչ կստանար: Բառացիորեն՝ ոչինչ:

Ընդդիմության գործն, ինչ խոսք, իշխանություններին քննադատելն է: Բայց պատկերացնու՞մ եք Հայաստանի դրությունը, եթե Բագրատ Գալստանյանն իշխանություն ունենա եւ հարեւանների ու աշխարհի հետ փորձի խոսել պատմական Հայաստանի սահմաններից:

Եթե առաջնորդվենք քաղաքական տրամաբանությամբ՝ 107 տարի առաջ Սարդարապատի ճակատամարտ չպետք է լիներ: Բայց եղավ, որովհետեւ հայ ժողովրդի քաղաքական առաջնորդները կամ չգիտեին, որ Բրեստի պայմանագրով ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ Կարսն է հանձնված Օսմանյան կայսրությանը, կամ փորձում էին սեփական ուժերով դիմակայել այդ պայմանավորվածությանը, պահել Երզնկան, Վանը, Կարսը:

Պատմությունը եւ Բագրատ Ուլուբաբյանի «Սարդարապատ» վեպը նույնական չեն: Գեղարվեստական խոսույթը քաղաքականի հետ որեւէ աղերս չունի: Պետք է հուսալ, որ Բագրատ Գալստանյանը գեղարվեստական վարկածի կրող է, նրա խոսքում քաղաքական նպատակադրվածություն չկա:

Բայց դա միայն հույս է: Իրականում սոցիալական մեդիան վերջին օրերին գեներացնում է քաղաքական խոսույթ, որ Սարադարապատի ճակատամարտում «արցախցիները փրկեցին Հայաստանը, հայ ժողովրդի արժանապատվությունը, բայց 2023թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախը Հայաստանից լքվեց, ենթարկվեց էթնիկ զտման»:

Ինչու՞ է այս նարատիվը ներշնչվում: Որպեսզի վաղը պատմական Հայաստանի կերպարով նոր Սարադարապա՞տ ունենանք: Արցախի կործանման բուն պատճառը Սարդարապատը կրկնելու մոլորությունն էր: Հայաստանում այդ «փորձնական ապաստամբությունը» չպետք է կրկնվի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

24 minutes ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

2 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

17 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

21 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

21 hours ago