Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Վարշավա կգործուղվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար։














