

Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին հանրապետության օրը, հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը միասնական ոգով պաշտպանեց իր ապրելու և անկախ լինելու իրավունքը։
1918 թվականի այդ վճռորոշ օրերը դարձան նոր պետականության հիմք, որ ծնվեց պայքարից, հավատից ու նպատակային տեսլականից։
Երևանը՝ Առաջին հանրապետության մայրաքաղաքը, այսօր էլ արժանապատվորեն կրում է այդ պատմական ժառանգությունը՝ զարգանալով, կայունանալով և ուժեղացնելով մեր անկախ պետականությունը։
Շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիներին այս հպարտության, արժանապատվության և պետական մտածողության օրը։
Ավանդույթի համաձայն՝ այս տոնը նշում եմ Ապարանում՝ ապարանցիների և քաղաքի հյուրերի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսներին և նրանց գործին։
Փա՛ռք մեր հերոսներին։
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…