

ԱԺ Պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի Հանրապետություն
Երբ ունես ոչ միայն աշխարհագրական, այլ նաև միջազգային ինքնություն։
Երբ ունես ոչ միայն տարածք, այլև դրա վրա տարածվող ինքնիշխանություն։
Երբ դու այլևս ոչ թե պարզապես բնակիչ, այլ՝ քաղաքացի ես։
Երբ մարզիկներն քո դրոշն են 🇦🇲 բարձրացնում և հնչեցնում հենց քո օրհներգը։
Երբ անձնագրիդ պատկերված է քո զինանշանը և անունդ գրված է քո լեզվով։
Երբ քո քվեն է ձևավորում հանրային իշխանությունը։
Երբ ընդունում ես քո օրենքները, այլ ոչ թե ղեկավարվում այլոց սահմանած կարգերով։
Երբ ունես քո հեռախոսային կոդը (+374), համացանցային ինքնիշխան դոմենը (.am, .հայ), արժույթիդ նշանը (֏) և այն ամենը, ինչ կերտում է քո միջազգային ԴՆԹ-ն։
Համաձա՞յն չես։ Մտածում ես՝ առկա են բազում խնդիրներ, դժգոհություններ, դժվարություններ, սպառնալիքներ, թերացումներ և բացթողումներ։ Չեմ վիճի։ Բայց մեկ վայրկյան մտածիր՝ քանի սերունդ է երազել ունենալ այն, ինչ դու ունես այսօր։
Մի պահ հարց տուր քեզ. պատրա՞ստ ես արդյոք զիջել այս բոլորը՝ նշված դժգոհությունները կամ խնդիրները հաղթահարելու դիմաց։
Թերևս սխալ էր հարցադրումս։
Կարո՞ղ ես, արդյոք, այլևս պատկերացնել քո կյանքը առանց ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետության։
Շնորհավո՛ր տոնդ,
Հայաստանի Հանրապետություն
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…