Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել կոթողացման տրամաբանությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել կոթողացման տրամաբանությունից։

«Ինչը մեզ համար կոթող է, ինչը տաճար է, դիմացը պետք է գրենք՝ տաճար, ինչի դիմաց գրված չէ տաճար, պետք է գրված չլինի տաճար»,-ասել է նա։

Վարչապետն անդրադարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին. «Այն, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում, քայքայվում էր, մենք էսքան միլիարդներ ենք դնում, չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվել»։

Նա նշել է, թե հարյուրավոր ընտանիքներ գնում, Դուբայում հարսանիք են անում, վերադառնում. «Իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգը աշխատել, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները, ծառայություն մատուցողները հավելյալ գումար աշխատեն, հավելյալ հարկ վճարեն, հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, ասում են՝ չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին»։

Նրա խոսքով, նույնկերպ վերաբերվում են նաև եկեղեցիներին. «Մի քանի տաճար այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարցնում եմ՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ՝ որևէ ՊՈԱԿ։ Մենք խնդիր դնու՞մ ենք այնտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ոչ պետական ապրանք ունի, այնտեղ կտեսնես՝ ավելացած մետաղ, պարկով ցեմենտ…»։

Ըստ նրա, մարդը մտնում է եկեղեցի՝ հոգևոր հաղորդակցության․ «Բայց մտնում ես, տեսնում՝ այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, ինչ-որ մեկի կոշիկները, մեկը կռավատ է բերել, դրել։ ինչքա՞ն կարելի է կեղծ լինել, հարգելի ներկաներ։ Ինչքա՞ն կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago