Լրահոս 24/7

Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

Կառավարությունը որոշել է Թոքաբանության ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին: Արդյունքում հնարավոր կլինի ունենալ վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը:

Ռեսուրսները կօգտագործվեն ավելի խելամիտ խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը՝ համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների օգտագործումը։ Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։ Կբարելավվի ախտորոշումը, բուժումն ու վերահսկումը՝ լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող են նպաստել վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը: Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և՛ տուբերկուլոզի, և՛ այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար։ Հնարավորություն կստեղծվի լայնածավալ հետազոտություններ իրականացնելու համար՝ կապված շնչառական վարակների, համավարակների և հակամանրէային կայունության հետ։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կսահմանվեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում տեսալուսանկարահանող սարքերի աշխատանքն ապահովող համակարգի գործունեության և դրա մշտադիտարկման, այդ սարքերի միջոցով ստացված տեսանյութերի հասանելիության, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ կարգավորումներ: Արդյունքում կապահովվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի պահանջները և բժշկական կազմակերպությունների համար կսահմանվեն օրենքից բխող այն պահանջները, որոնք վերջիններս պարտավոր կլինեն ապահովել իրենց կազմակերպությունների որոշ տարածքներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման դեպքում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago