

Կանադայի արևմտյան մի քանի նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Ուժգին քամիների, չոր եղանակային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով կրակը շատ արագ է տարածվում՝ բարդացնելով հրշեջների աշխատանքը։ Հազարավոր բնակիչների տարհանման հրահանգ է տրվել, այս մասին հաղորդում է CBC News-ը։
Սասկաչևանի նահանգում հրդեհների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Սասկաչևանի ղեկավար Սքոթ Մոն հայտարարել է, որ նահանգի բնակիչները և հրշեջները «վաղուց, եթե ոչ երբեք» չեն բախվել նման ծայրահեղ իրավիճակի։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում 17 ակտիվ անտառային հրդեհ էր մոլեգնում, որոնցից միայն երեքն էին մեկուսացվել։
Հարևան Ալբերտայի նահանգում ևս անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր բնակիչների պարտադիր տարհանման հրահանգ է տրվել։ Մայիսի 29-ի դրությամբ նահանգում մոլեգնում էր 50 հրդեհ, որոնցից 24-ը դասակարգվել էին որպես «վերահսկողությունից դուրս»։
Մանիտոբայի նահանգում ևս արագ տարածվող հրդեհների և ծայրահեղ պայմանների պատճառով 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել։ Մանիտոբայի ղեկավար Վաբ Քինյուն հայտարարել է, որ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում շուրջ 17 000 մարդ կտարհանվի։ Քինյուն նաև նշել է, որ երկրի վարչապետ Մարկ Քարնին բավարարել է նահանգի խնդրանքը և Կանադայի զինված ուժերին կուղարկի օգնության։
Ընդհանուր առմամբ, մայիսի 29-ի դրությամբ Կանադայում մոլեգնող հրդեհների թիվը հասել էր 160-ի, որոնց գրեթե կեսը վերահսկողությունից դուրս են։ Երկրում Ազգային պատրաստվածության մակարդակը բարձրացվել է առավելագույն 5-րդ մակարդակի։
CNN-ը նշում է, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների վտանգավոր ծուխը սկսում է հասնել Միացյալ Նահանգներ։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…