

ԱՄՆ-ն հասկանում է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Կրեմլի պահանջների հիմնավորվածությունը և պատրաստ է քննարկել այդ հարցը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում:
Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նա հաստատել է, որ Սպիտակ տան ղեկավարը պատրաստ է Վլադիմիր Պուտինին խոստանալ չընդլայնել ՆԱՏՕ-ն, եթե դա լինի պատերազմի ավարտի առանցքային պահանջը:
«Դա միանգամայն հիմնավորված մտահոգություն է։ Այդ հարցը Ռուսաստանը միշտ բարձրացնելու է։ Նրանք խոսում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի և Վրաստանի մասին։ Եվ մենք ասում ենք՝ լավ, մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը մինչև ձեր սահմանը։ Դա նրանց հետաքրքրությունն է անվտանգության ոլորտում», – ասել է Քելլոգը։
Քելլոգը հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Իսկ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի անդամակցությանը, ըստ նրա, դեմ է 4 երկիր։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…