Լրահոս 24/7
30.05.2025

Էջմիածինը վաղուց է կոչվել «Ուչքիլիսե», ոչ թե Փաշազադեի «հրահանգով». Վահրամ Աթանեսյան

Էջմիածինը վաղուց է կոչվել «Ուչքիլիսե», ոչ թե Փաշազադեի «հրահանգով». Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Ֆեյսբուքի եւ «պատասխանատու մամուլի» ինֆոմոջահեդները մի վարկած են գեներացնում, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն մայիսի 22-ին Էջմիածինն անվանել է «Ուչմուաձին», Նիկոլ Փաշինյանն էլ նրա «հրահանգը կատարում է՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու դեմ»:

Ադրբեջանում Էջմիածինն «Ուչքիլիսե» անվանում են վաղուց, երբ Հայաստանում ազգային, նժդեհա-դաշնակցական իշխանություն էր: Որպես վկայություն՝ թողնում եմ այս հղումը https://news.day.az/politics/858854.html : Ցանկացողները կարող են բացել եւ կարդալ Բաքվի պաշտոնական լրատվամիջոցի հրապարակումը: Բայց ամենակարեւորը դա չէ, այլ՝ պատմական իրողությունը: Իսկ այն վկայում է, որ Հայ առաքելական եկեղեցու հովվապետական աթոռը Բագրատունյաց թագավորության անկումից հետո տեղափոխվել է Կիլիկիա՝ Սիս, որտեղ մնացել է ավելի քան երեք դար: Իսկ երբ 1441 թվականին վերադարձել է, Հայաստանը գրավված էր կարակոյունլու թուրքերի կողմից, վերանվանված Չուխուր-Սաադի բեգլարբեգություն, իսկ Էջմիածինն՝ Ուչքիլիսե. թուրքերը, երեւի, այնտեղ երեք եկեղեցի էին տեսել:

Ի դեպ, այդ մասին վկայում է Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցին: ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Հայաստանի քաղաքական վերնախավին եւ ժողովրդին հոգեւոր հարցերում «տգետ» է անվանում:

Եկեղեցու սպասավորները եւ նրանց քարոզիչները, ինչպես վկայում է Փաշազադեի «հրահանգի» առասպելը, մեղմ ասած, առանձնակի իմացությամբ չեն փայլում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է