Լրահոս 24/7
01.06.2025

Եկեղեցին կոչված է ծառայելու հայ ժողովրդին, ոչ օտար ռազմավարական օրակարգերին

Եկեղեցին կոչված է ծառայելու հայ ժողովրդին, ոչ օտար ռազմավարական օրակարգերին

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Եկեղեցուն պետք է ասել ճշմարտությունը՝ ոչ թե կուսակրոնության կամ բարեվարքության, այլ նրա աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին, որն այսօր լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Որպես ազգային հաստատություն՝ եկեղեցին կոչված է ծառայելու հայ ժողովրդին, պետությանը, նրա ինքնիշխանությանը, և ոչ օտար ռազմավարական օրակարգերին։

Եթե եկեղեցին ցանկանում է վերականգնել իր հոգևոր էությունը և դադարել լինել քաղաքական ճամբար, ապա պարտավոր է ենթարկվել բարեփոխման, ինքնամաքրման և վերադառնալ իր բուն առաքելությանը՝ առանց քարոզչական հարթակ և հիբրիդային հարձակման գործիք դառնալու ոչ բարեկամ պետությունների համար։ Այդ ճանապարհին պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև պարտավորություն՝ հսկելու, որ եկեղեցու հնարավոր վերափոխումը ծառայի հանրային շահին, և ոչ նոր ստվերային համակարգերին։

Եթե մենք իսկապես ակնածում ենք եկեղեցու հանդեպ, ապա չենք կարող թույլ տալ, որ այն շարունակ ծառայի նրանց, ովքեր նրան դարձրել են այսօրվա հասարակական խեղումների և պետական թուլության գործիք։ Եկեղեցին թող այդ մարդկանց խնդրի ուղղակի չխոսել՝ ի պաշտպանություն Աստծո տան: Նրանք իրենց անբարո, ամոթալի հեղինակությամբ, անցյալով ու ներկայով միայն վնասում են եկեղեցուն:

Միևնույն ժամանակ, պետության գործառույթը չէ կուսակրոնության ուխտի խախտման հարցերով զբաղվելը։ Եկեղեցու ներսում բարոյական անկման կամ ծածուկ խեղումների առկայությունը հոգևորականության ներքին խնդիրն է՝ պայմանավորված սեփական հավատացյալների հանդեպ պատասխանատվությամբ։ Եթե որևէ հոգևորական, թեև կուսակրոնության ուխտ է արել, բայց անկարող է դրան հավատարիմ մնալ, այդ խախտման լուծումը պետք է տրվի եկեղեցու ներսում, ոչ թե պետության միջամտությամբ։ Պետությունն այս խնդրում կարող է հանդես գալ որպես հանրային սպասելիքի արտահայտող, բայց ոչ կարգադրող կամ կարգավորող։

Երկրորդ՝ եկեղեցին պետք է բերվի հարկային դաշտ, և իմ խորին համոզմամբ ինքը՝ եկեղեցին պետք է հանդես գա այդպիսի առաջարկով։ Հայաստանյան որևէ կառույց, որը ունի գույք, բիզնես գործունեություն, վարձակալությամբ տրամադրվող տարածքներ և այլ եկամտային աղբյուրներ, չի կարող ունենալ ֆինանսական արտոնյալ կարգավիճակ՝ այնպիսի երկրում, որը կործանարար վերջին պատերազմում պարտվել է և խնդիր ունի ոտքի կանգնել, զարգանալ, ավելացնել կարողությունները և ամրացնել դիմակայունությունը։

Երրորդ՝ անհրաժեշտ է լյուստրացիա՝ հետխորհրդային շրջանից եկեղեցի ներթափանցած և պետական անվտանգությանը սպառնացող ազդեցությունների բացահայտում։ Խորհրդային և հետխորհրդային հատուկ ծառայությունների հետ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների համագործակցությունը, որն այժմ շարունակվում է այլ պետությունների ծառայությունների հետ, պետք է ենթարկվի իրավական գնահատման։ Եվ եթե ուխտադրուժ կուսակրոնների ու նման կասկածելի կապեր ունեցող հոգևորականների շրջանակը համընկնում է՝ այդ դեպքում պետության արձագանքը պետք է լինի իրավական, ոչ թե բարոյադաստիարակչական։

Պետության և եկեղեցու հարաբերությունների նոր ձևաչափը պետք է կառուցվի հստակ սահմանազատված լիազորությունների, աշխարհիկության հաստատման և հանրային հաշվետվողականության հիման վրա։ Միայն այդպես հնարավոր կլինի վերականգնել հավատը՝ թե՛ պետության, թե՛ եկեղեցու նկատմամբ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է