Լրահոս 24/7
01.06.2025

Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը և կրկին՝ ներողություն․ Աննա Հակոբյան

Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը և կրկին՝ ներողություն․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին.

Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ,

Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր պայծառ ու ուրախ մանկության վրա ստվեր գցելու համար։
Ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել։ Այս խոսակցությունը հանգամանքների բերումով ընթանում է «մարտեր առանց կանոնների» ժանրով։ Բայց դուք մի’ հավատացեք ոչ մի բանի։ Լուրջ մի’ վերաբերվեք ոչ մի բառի։ Մի’ լսեք, մի’ դիտեք, մի’ քննարկեք։ Դա ձեր գործը չէ։

Իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրի հայրիկը ու մայրիկը ամենալավն են։ Նրանք ձեզ անսահման սիրում են։ Նրանք ապրում են ձեզ համար, պայքարում են ձեզ համար, ամեն ինչ անում են ձեզ լավ ներկա եւ լավ ապագա նվիրելու համար։ Բոլորիդ հայրիկների ու մայրիկների համար դուք ամենակարեւորն եք, ամենաթանկը, ամենասիրելին։
Եւ, նորից եմ ասում, չհավատա’ք լսած ոչ մի խոսքի։ Բոլորի հայրիկներն ամենալավն են, բոլորի մայրիկներն ամենալավն են։

Մենք՝ մեծերս, պարզապես մի քիչ անառողջ, կեղծիքներով պարուրված միջավայր ենք ժառանգել, եւ ոչ ոք մեղավոր չէ դրա համար։ Բայց մենք ձեր հանդեպ մեծ մեղք գործած կլինենք, եթե նույնը ժառանգենք ձեզ։

Մենք պարտավոր ենք վեր հանել խորը պահած բոլոր ծանր եւ բարդ հարցերը, խոսել դրանց մասին, լուծել դրանք։ Մենք պարտավիր ենք մաքրել մեր միջավայրը եւ ձեզ թողնել ոչ միայն բարեկեցիկ պետություն, այլեւ առողջ եւ բարեկիրթ միջավայր։

Եւ ոչինչ, որ մենք՝ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք։ Մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք։ Մի էլ լսեք՝ գիրք կարդացեք, մուլտեր ու ֆիլմեր դիտեք, բակում իրար հետ պահմտոցի, ֆուտբոլ ու այլ խաղեր խաղացեք։ Շա՜տ սովորեք, լա՜վ սովորեք։ Շա՜տ կարդացեք։ Գիտելիքի մեջ է երջանկությունը։ Գիտելիքի մեջ են բոլոր գաղտնիքներն ու հաղթանակները։

Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը եւ կրկին՝ ներողություն։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է