Լրահոս 24/7
01.06.2025

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։ Ֆրանսալեզու հոդվածում, մասնավորապես, նշվում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, 3.1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Մարսելում», գրում է Փաստերի ստուգման հարթակը։

Հոդվածում շարունակվում է ենթադրությունների շարքը ու նշվում է, որ «Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները, հնարավոր է, անօրինական կերպով ուղղվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը»։ Նաև նշվում է, որ Փաշինյանին Մարսելում տուն գնելու համար «հնարավոր է նպաստել է» Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս տեղեկության տարածման աղբյուրը, բովանդակությունը և պարզել, որ այն փաստահեն չէ, հիմնված է ենթադրությունների վրա, հետևաբար՝ կեղծ է, իսկ տարածող կայքը՝ անհայտ։

Այս ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվել է հայաստանյան լրատվամիջոցներում՝ azg.am , yerkir.am , panorama.am , kentron.am, Pastinfo.am-ը, իր հերթին, արտատպել է նյութը, սակայն հարցական վերնագրով, իսկ yerevan.today-ը նախ հրապարակել է նյութը, այնուհետև հեռացրել։

Հոդվածի հիմքում ենթադրությունն է

Նախ, հոդվածի բովանդակության մասին․ այն հիմնված է բացառապես ենթադրությունների վրա, ընթերցողին չեն ներկայացվել փաստեր, հոդվածում մատնանշվող կազմակերպությունների ուսումնասիրություններ, իսկ Մարսելի քաղաքապետի հետ մտերմությունը հիմնավորվում է վերջերս կառավարությունում նրան ընդունելու փաստով։ Ի դեպ, Մարսելի քաղաքապետը Հայաստան այցելել է մայիսի սկզբին, մայիսի 5-ին նրան ընդունել է Փաշինյանը։ Բենուա Պայանը վարչապետին նվեր է տվել, որի մասին տվյալներ Փաշինյանը ներկայացրել է իր հայտարարագրում։

Հոդվածում նշվող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) 2020-2024 թվականներին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հարկային վարչարարության բարելավմանը։ Հայաստանում այս գործակալությունը սկսել է աշխատել 2013 թվականից, ունի սեփական գրասենյակը Երևանում և ըստ իրենց պաշտոնական կայքի՝ այժմ էլ Հայաստանում ընթացքում գտնվող ծրագրեր ունեն։

«Հայաստանում ԶՖԳ-ի գործողությունները կենտրոնացած են հետևյալ առաջնահերթ ոլորտների վրա՝ գյուղական զարգացում և ջրային ռեսուրսների կառավարում, էներգետիկա և էներգաարդյունավետություն և հանրային ֆինանսների կառավարում»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հնարավոր չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրություն կամ տեղեկություն ֆրանսիական կազմակերպության կայքում չկա։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF), որի մասին ևս հիշատակվում է հոդվածում, ապա նրանց պաշտոնական կայքում նույնպես որևէ տվյալ չկա ֆինանսական չարաշահումների մասին։ Ի դեպ, CCAF-ի խորհրդի անդամներից մեկը Մուրադ Փափազյանն է, որին արգելվել էր Հայաստան մուտք գործել, բայց որոշ ժամանակ անց այդ արգելքը վերացվեց։

Հոդվածում տեղադրված առանձնատան լուսանկարը վերցվել է անշարժ գույքի վաճառքի հայտարարություններից, սակայն դարձյալ առանց փաստերի է՝ չեն նշվում Փաշինյանի ենթադրյալ գնած առանձնատան հասցեի մասին տվյալներ։

Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակին, ապա, ըստ բաց աղբյուրների, Josiane Bernier անունով կանադացի պարուհի կա, և որևէ վստահելի աղբյուր չի հաղորդում, որ նման անունով լրագրող գոյություն ունի։

Ֆրանսիական դոմեյնով աղբյուրը անհայտ ծագում ունի

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ infofrancaisedujour.fr-ը անհայտ ծագում ունի․ հետևյալ՝ IP 192.250.229.162 հասցեի տակ գործող այս կայքը պատկանում է Psychz Networks փրովայդերին, որը տեղակայված է ԱՄՆ-ում։ Ստացվում է՝ ֆրանսիական դոմեյնով ու ֆրանսերենով կայք՝ ԱՄՆ-ից։

Նկատենք՝ ապատեղեկատվություն տարածելու համար նման մարտավարությունը հատուկ է՝ հաստատված լինել աշխարհագրական մի տարածքում, սակայն կեղծիք ու ապատեղեկատվություն տարածել այլ տարածքից։

Այդուհանդերձ, SSL Labs-ի միջոցով մեր հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այսպես կոչված ֆրանսիական այս կայքը օգտվում է Let’s Encrypt-ից, որը հնարավորություն կամ սերտիֆիկատ է տալիս զրո գումարով անվտանգ, պաշտպանված դոմեյն ունենալ։ Կարճաժամկետ սերտիֆիկատները 90 օրվա համար են նախատեսված։

Ըստ FIP.am-ի ուսումնասիրության, դժվար կարդացվող infofrancaisedujour.fr կայքի սերտիֆիկատը 90 օրվա համար է՝ դոմեյնը վալիդացվել է մայիսի 24-ին և դրա ժամկետը կավարտվի օգոստոսի 22-ին։

Let’s Encrypt-ը, ի դեպ, շատ տարածված է սակավ բյուջե ու կարճաժամկետ, հատուկ նպատակով կայքեր ստեղծելու համար։

Psychz Networks փրովայդերի մասին
Psychz Networks փրովայդերը ԱՄՆ-ում գործող հոսթինգ մատակարար է, որը հիմնադրվել է 2001 թվականին և գործում է որպես Profuse Solutions, Inc.-ի դուստր ձեռնարկություն: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում՝ սերվերներ, համատեղ տեղակայում և ամպային հոսթինգի լուծումներ: Տվյալների կենտրոններ ունի ԱՄՆ մի քանի նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Բարսելոնայում, Ամստերդամում, Մոսկվայում, Յոհանեսբուրգում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Սիդնեյում ու Մոսկվայում։

Scamalytics–ի համաձայն, այս փրովայդերը ունի խարդախության ռիսկի 100-ից 42 գնահատական, ինչը այն դասակարգում է որպես միջին ռիսկի ինտերնետ մատակարար: Այս տվյալը ցույց է տալիս, որ այս ինտերնետ մատակարարից եկող վեբ թրաֆիքի 42%-ը խարդախության պոտենցիալ ռիսկ ունի:

Ավելի պատկերավոր․ օրինակ, Մոսկվայից, որտեղ այս փրովայդերն ունի տվյալների կենտրոն, կարող են օգտվել Psychz Networks-ի ծառայություններից, քանի որ այն գաղտնիություն է ապահովում, ու տարածել ապատեղեկատվություն ցանկացած այլ երկրում։

Այսպիսով, ֆրանսիական դժվար անվանումով ու դոմեյնով կայքի տեղեկությունը, թե Փաշինյանը առանձնատուն է գնել Մարսելում, կեղծ է։ Հոդվածում չի ներկայացվում որևէ փաստ կամ տվյալ այդ մասին։ Այնտեղ միայն ենթադրություններ են։ Ավելին, կայքը ստեղծվել է ժամանակավոր, կայքի փրովայդերը մի ինտերնետ մատակարար է, որի հեղինակությունը մասնագիտական հարթակների կողմից գնահատվում է կասկածելի։

Լրահոս
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
17:14
Իշխանությունն ամենօրյա ռեժիմով փորձում է համոզել մեր ժողովրդին, որ երկիրն անվտանգ չէ, uպառնnւմ է պատերազմnվ. Քոչարյան
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
15:27
Ուկրաինան պատրաստ է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Ադրբեջանում․ Զելենսկի
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
15:19
Պատկերացրեք՝ վարչապետը դուրս գա բեմ ու այդ պահին հրաշք տեղի ունենա, նա չկարողանա խաբել, ի՞նչ է ասելու ժողովրդին. Նարեկ Կարապետյան
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
14:52
Հայ լինելը մեծապես ազդել է իմ աշխարհընկալման վրա․ Քիմ Քարդաշյան
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
13:09
Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
11:59
Պուտինն ասաց՝ «հարյուր հազարավոր», և ոչ ոք չհակադարձեց․ Վահրամ Աթանեսյան
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
16:52
Պենտագոնում քննարկվում են ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցների տարբերակներ
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
16:23
Հայոց Ցեղասպանությունը չեն ճանաչել ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Իսրայելը. Զատուլին
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
15:40
Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
15:36
Կկիսեմ հայ ժողովրդի անցյալի կրած ցավերը. Էրդողան
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
15:03
Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
14:43
Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին. Մակրոն
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
14:02
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
13:27
Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին
13:10
Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին