Լրահոս 24/7
04.06.2025

Մենք ակնկալում ենք, որ դուք կանգնեք Հայաստանի կողքին. Արման Բաբաջանյան

Մենք ակնկալում ենք, որ դուք կանգնեք Հայաստանի կողքին. Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իհարկե, մեր գործը չէ՝ դուք կուսակրո՞ն եք, թե՞ ոչ, քանի՞ երեխա ունեք, ո՞վ է ձեր քեռու կինը, կամ որքան արժե ձեր գինին։ Դա ձեր խղճի, ձեր համայնքի և ձեր հավատքի խնդիրն է։

Բայց, որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ, մեզ հուզում է մեկ այլ, շատ ավելի խորքային հարց. արդյո՞ք այս վճռորոշ պահին դուք կգտնեք ուժ վեր կանգնելու բոլոր անձնական և քաղաքական շահերից։ Կլինե՞ք բոլորի հոգևոր հայրը՝ նաև նրանցն, ովքեր չեն կիսում ձեր աշխարհաքաղաքական պատկերացումները, նաև նրանցը, ում դուք սովոր եք անվանարկել կամ պարզապես չնկատել։

Մենք չենք ակնկալում, որ դուք կանգնեք այս կամ այն իշխանության կողքին։ Մենք ակնկալում ենք, որ դուք կանգնեք Հայաստանի կողքին։ Ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Ձեր դիրքն ու ձայնը պետք է լինեն բարձր, արդար և չեզոք, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի պետական շահին։ Երբ Ռուսաստանի պատրիարքը պարգևատրում է Ալիևին, դուք պարտավոր եք բարձրաձայնել։ Երբ Պուտինը պարգևատրում է ձեզ, դուք պարտավոր եք խոսել։

Ստեղծեք հիմնադրամներ։ Աջակցեք համալսարանների ստեղծմանը։ Օգնեք ուսանողներին, ում ուսման վարձը վճարելն անկարելի է։ Ներգրավեք ներդրողներ՝ հանուն Հայաստանի ոչ միայն հոգևոր, այլ նաև մտավոր, գիտական, տնտեսական և սոցիալական ապագայի։ Ձեր կապերը, հեղինակությունն ու խոսքը կարող են այս ամենը իրականություն դարձնել, եթե, իհարկե, ձեր առաջնահերթությունը Հայաստանն է, ոչ՝ այլ պետության շահը։

Մենք չենք քննարկում ձեր սեղանների առատությունը, ձեր լանջախաչի ադամանդների քանակը կամ ձեր շքեղ կյանքը։ Բայց կա մի բան, որ վեր է ամեն ինչից՝ հավատացյալ լինենք, թե ոչ, եկեղեցու համայնքից լինենք, թե քաղաքական դաշտից. դա Հայաստանի պետականությունն է։

Հայաստանի պետականությունը երբեք չի կարող ենթարկվել որևէ գաղափարախոսության, որևէ դավանաբանական համակարգի կամ արտաքին ուժի։ Այն չի կարող լինել ստորադաս։ Հայաստանի պետականությունն է մեր ազգի ապրելու, գոյատևելու և զարգանալու իրավունքի միակ ու անխախտ երաշխիքը։

Եվ այդ պետականության դրոշը պետք է միշտ ծածանվի ամենաբարձրում։ Որպես սերունդ, որին տրված է ապրելու ու արարելու այս հողում, մեր պարտքն է պահել այդ դրոշը այնպես, որ այն արժանի լինի թե՛ ձեր աղոթքին, թե՛ մեր պայքարին»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է