Լրահոս 24/7

Կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է. Դավիթ Խուդաթյան

Կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականների վերաբերյալ արած հայտարարություններին:

Խուդաթյանի խոսքով՝ հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի, որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերվում:

Հարցին՝ ի՞նչ հարց հնչի պետք է դրանց պատասխան տրվի, նախարարն ասաց. «Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չէ, աշխարհիկ կյանքով ապրող մարդուն վերաբերվող հարց չէ: Այո, եթե կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան, և իմիջիայլոց այդ պայմանն իշխանությունները չեն բերել: Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է, և հարցն ընդամենն այդ կոնտեքստում է»:

Թիվ 1

Recent Posts

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

18 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

38 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

19 hours ago