Լրահոս 24/7

Ալիեւը Պուտինի հակառակորդին քաղաքական ապաստա՞ն կտրամադրի

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր, էթնիկ ադրբեջանցի Խալիդ Թաղիզադեն հունիսի 2-ին չի ներկայացել սոցիալական հարցերով կոմիտեի նիստին, որի փոխնախագահն է, իսկ հունիսի 3-ին հայտնի դարձել, որ նա լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը եւ գտնվում է Ադրբեջանում:

Թաղիզադեի անվան շուրջ տեղեկատվական աղմուկի առիթ է հանդիսացել ինքնավար շրջանի դումայի նիստին նրա սկանդալային ելույթը: Դուման քննարկել է ինքնավար շրջանի արմատական բնակչության շրջանում ծնելիության անկման եւ միգրանտների թվաքանակի անշեղ աճի հարցը, որոշ պատգամավորներ դժգոհել են, որ Ուզբեկստանից եւ Տաջիկստանից մարդկային ներհոսքն արդեն վերածվում է ժողովրդագրական լուրջ խնդիր:

Ծագումով ադրբեջանցի Թաղիզադեն գործընկերներին պատասխանել է, որ ուզբեկները «փաստացի վերադառնում են իրենց պատմական հայրենիք, քանի որ Խանտի-Մանսիյսկը Յուգրան է, իսկ այն միջին դարերում մտնում էր ուզբեկական խանության կազմի մեջ, ինչպես Տյումենի մարզի մի հատվածը եւ առհասարակ արեւմտյան Սիբիրը»:

Թաղիզադեի ելույթը բուռն քննարկումների առարկա է դարձել: Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը պաշտոնապես դիմել է երկրի գլխավոր դատախազությանը՝ պահանջելով Թաղիզադեի դեմ քրեկան գործ հարուցել եւ նրա ելույթը որակել «անջատողականության եւ ազգային խտրականության հրահրում, ինչպես նաեւ՝ ոտնձգություն ՌԴ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»:

Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի խոսնակ Բորիս Խոխրյակովը մամուլին ասել է, որ հունիսի 2-ի դրությամբ դեռեւս Թաղիզադեին պատգամավորական մանդատից զրկելու իրավական հիմքեր չկան, քանի որ օրենքը ելույթի համար պատասխանատվություն չի նախատեսում, եթե պատկան մարմիններն իրավական գնահատական չեն տվել: Առայժմ հայտնի չէ՝ ՌԴ գլխավոր դատախազությունը Թաղիզադեի ելույթի կապակցության քրեական գործ հարուցե՞լ է, թե՞՝ ոչ, բայց փաստը, որ նա լքել է Ռուսաստանի դատարածքը եւ ապաստանել Ադրբեջանում, թույլ է տալիս ենթադրել, որ նրա նկատմամբ իրավական ինչ-որ գործընթաց սկսվել է:

Ռուսաստանում մի իրավիճակ է, երբ նույնիսկ դեռահասներին են ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածում եւ ենթարկում կալանքի: Արեւմտյան Սիբիրի պատմական անցյալի մասին ծագումով ադրբեջանցի Թաղիզադեի դիտարկումներն, անշուշտ, ունեն քաղաքական ենթատեքստ, իսկ դրսեւորումներն այնպիսին են, որ նրա իրոք կարելի է մեղադրել անջատողականություն հրահրելու եւ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգելու մեջ:

Բավական ինտրիգային է, թե ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիեւը, եթե ՌԴ գլխավոր դատախազությունը Թաղիզադեի դեմ քրեական գործ հարուցի եւ պահանջի նրա արտահանձնումը: Թաղիզադեն, կարելի է ենթադրել, Ալիեւից քաղաքական ապաստան է խնդրելու: Բաքվի լրատվամիջոցների տեղեկացվածությամբ՝ Թաղիզադեն «Արեւմտյան Սիբիրի արդրբեջանական համանքի ղեկավարներից մեկն է»: Այդ կարգավիճակում նա, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանության որոշակի շրջանակների հետ ոչ միայն քաղաքակա, այլեւ գործարար կապեր ունի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

21 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

54 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago