Լրահոս 24/7
04.06.2025

Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր ստորագրությամբ հաստատված ավտոբուսների իրական թվին

Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր ստորագրությամբ հաստատված ավտոբուսների իրական թվին

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, թե իր օրոք քաղաքային բյուջեով 460 ավտոբուս է գնվել։

Ճշտենք՝ խոսքը ո՞ր տրանսպորտային միջոցների մասին է։

100 Գազելնե՞րը, որոնց գնումը ներառված չի եղել համայնքի կողմից պատվիրված՝ WYG անգլիական ընկերության կազմած ծրագրում։ Դրանք, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, համարվում են միկրոավտոբուսներ, որոնք շատ կարճ ժամանակ անց դուրս եկան շարքից, և համայնքը մինչ օրս մեծ գումարներ է ծախսում դրանց վերանորոգման վրա։ Հետևություն՝ նախկին քաղաքապետը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և Գազել միկրոավտոբուսը։

Թե՞ 211 «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները, որոնք գնվել են բացառապես այն ֆինանսական միջոցներով, որոնք գոյացել էին ավագանու կողմից հաստատված՝ տարեկան բազմաթիվ այլ ծրագրեր չիրականացնելու արդյունքում։ Դրա ապացույցն այն է, որ իր կառավարման տարիներին քաղաքի բյուջեի ծախսերի կատարողականը կազմում էր ընդամենը 63-73%։

Եթե նախկին քաղաքապետը մինչ օրս չգիտի այդ մասին, կարող է օգտվել այս հղումից՝ https://www.yerevan.am/hy/finance/։

Սրանով ավարտվում են նրա կառավարման տարիներին իրականացված շարժակազմի գնումները։ Մնում է հայտնաբերել մնացած 149 ավտոբուսները։ Սակայն դա անելու համար պետք է հաշվի առնել Հայկ Մարությանի ստեղծագործական տաղանդը և փորձել տրամաբանել այդ տեսանկյունից։ Նա 2021 թվականի դեկտեմբերի 16-ին՝ իմանալով, որ օրեր անց հեռացվելու է քաղաքապետի պաշտոնից և չունենալով բյուջեում նախատեսված ֆինանսական միջոցներ՝ ապագայում սեփական PR-ը ապահովելու համար, շտապ (15.6 ընթացակարգով) ստորագրում է 100 ավտոբուսների մրցույթ հայտարարելու մասին փաստաթուղթ։ Դրանից հետո մենք՝ ստանձնելով քաղաքի նաև գործադիր կառավարումը, ոչ միայն կարողանում ենք գտնել համապատասխան ֆինանսական միջոցները, այլ նաև՝ 100 ավտոբուսի փոխարեն, նույն այդ տարում գնում ենք 180-ը։ Եվ ի տարբերություն Հայկ Մարությանի, դրանք չեն գնվում, այլ ոլորտներից գումարներ կրճատելու հաշվին:

Հետևություն՝ Հայկ Մարությանը մինչ օրս չի տիրապետում իր իսկ ստորագրությամբ հայտարարված և իր ՖԲ էջում տեղադրված՝ ԵՔ-ԲՄԱՊՁԲ-22/6 ծածկագրով մրցույթով նախատեսված ավտոբուսների իրական թվին։ Եվ պետք չէ զարմանալ, որ նախկին քաղաքապետը դեբատների ժամանակ՝ առանց հասկանալու, հայտարարում է 600 բակ բարեկարգելու մասին, որոնք նույնպես նրա ստեղծագործական տաղանդի մաս են կազմում։

Այս ամենը հիշեցնում է սովետական ֆիլմի հայտնի մի դրվագ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է