Լրահոս 24/7

Թուրք-իսրայելական դիմակայությունը չի հաղթահարվում

Հունիսի 3-ին Բաշար Ասադի վարչախմբի տապալումից ի վեր առաջին անգամ Իսրայելի տարածքում Սիրիայից արձակված երկու հրթիռ է պայթել: Իսրայելական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծվել է Գոլանի բարձունքների հրեական բնակավայրերից մեկը, բայց զոհեր եւ ավերածություններ չկան: Թուրքական մամուլն այդ առթիվ հատուկ ընդգծել է, որ հրթիռներն ընկել են անմարդաբնակ տարածքում, որ «միջազգայնորեն համարվում է Սիրիայի անբաժանելի մաս»:

Ի պատասխան իսրայելական բանակը հրետակոծել է սիրիական տարածքը, որտեղ, ենթադրաբար, տեղակայված են հրթիռների արձակման կայանքները: Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ հրեական պետությունը թույլ չի տա, որ «իր սահմաններին ստեղծվի հոկտեմբերի 7-ը կրկնելու հնարավորություն»: Նա Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաային զգուշացրել է, որ իրավիճակը վերահսկողության տակ չառնելու դեպքում Իսրայելը կձեռնարկի իր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր քայլերը:

Սիրիայի անցումային կառավարությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առջեւ ստանձնել է երկրի տարածքից անօրինական զինված խմբավորումները հեռացնելու պարտավորություն: Այդ պայմանավորվածությունների ոչ ֆորմալ երաշխավորը Թուրքիան է, որ Վաշինգտոնին հավաստիացրել է Իսլամական պետության դեմ պայքարը գլխավորելու իր պատրաստակամության մեջ: Գործնականում, երեւում է, Սիրիայի անցումային իշխանությունը եւ Թուրքիան խուսափում են ջիհադական ուժերի հետ առճակատումից կամ շահագրգռված չեն դրանց լուծարմամբ։

Իսրայելի կողմից հրթիռակոծմանն ի պատասխան Սիրիայի տարածքի հրետակոծման հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը հայտարարել է, որ թուրք զինվորականները Սիրիայի տարածքում կմնան այնքան, քանի դեռ ահաբեկչությունն արմատախիլ չի արվել, երկրի սահմանները լիովին պաշտպանված չեն: Գյուլերի խոսքերով՝ Թուրքիան Սիրիային աջակցում է պաշտպանությունն ամրապնդելու գործում եւ ռազմական հարցերում Դամասկոսի խորհրդատուն է:

Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսով բացահայտել է, որ Անկարան Սիրիայից զորքեր հեռացնելու հարց չի քննարկում: Գյուլերն ասել է, որ Իսրայելի հետ ապաէսկալացման շուրջ տեխնիկական բանակցությունները «կարգավորում չեն կանխորոշում»:

Թուրք-իսրայելական տեխնիկական բանակցությունների առնվազն երկու փուլ կազմակերպվել է Բաքվում: Ըստ տեղեկությունների, կողմերը որեւէ սկզբունքային հարց չեն քննարկել, բայցի ուղղակի առճակատումից խուսափելու «մեխանիզմի ստեղծումից»: Խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է՝ դժվար է ասել: Իսրայելական մամուլի տեղեկացվածությամբ՝ «զինվորականները պայմանավորվել են կապի ուղիղ գիծ հաստատելու եւ տեղեկատվություն փոխանակելու հարցում, որպեսզի խուսափեն զինված բախումներից»:

Չնայած ադրբեջանական մամուլի հավաստիացումներին, որ Իլհամ Ալիեւին «հաջողվել է մեղմել թուրք-իսրայելական տարաձայնությունները», Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանության նախարարների հայտարարություններից հասկացվում է, որ Անկարան եւ Երուսաղեմը Սիրիայի հարցում շարունակում են մնալ անհաշտ մրցակիցներ: Ըստ Axsios-ի՝ Միացյալ Նահանգները Թուրքիային հորդորել է ուղղակի բանակցություններ սկսել Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդական փաստացի ինքնավարության քաղաքական եւ ռազմական առաջնորդների հետ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

24 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

55 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

1 hour ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago